Կաթ մթերող ընկերությունների ներկայացուցիչներն իջեցրել են կաթի մթերման գինը միանգամից 20 դրամով։ Այսօր մթերման գինը սահմանվել է 120 դրամ Գեղարքունիքի մարզում։ Սա համարյա կաթի արտադրության ինքնարժեքն է։ 
Դիմում եմ իմ լրագրող ընկերներին։ Խնդրում եմ արագ տարածել այս տեղեկատվությունը։ 
Ահազանգում եմ գյուղատնտեսության նախարարությունում աշխատող ընկերներիս։ 
Այս քայլը ծանրագույն հետևանքներ կարող է ունենալ։ Սկսած անասնագլխաքանակի կրճատումից մինչև աղքատության աճ և արտագաղթ։ 
Գյուղի մարդը ցուցարար չէ, իր իրավունքները պաշտպանելու գործիքներ չունի։ Հազարավոր գյուղացիներ չեն կարողանում միավորվել՝ պայքարելու համար կաթի փոշի մթերող և պանիր արտադրող մեծ ընկերությունների դեմ։ Կառավարության հրատապ միջամտության անհրաժեշտություն կա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել