Սիրելի Facebook-յան ընկերներ,
Այսօր մայիսի 15-ն է՝ Ընտանիքի միջազգային օրը: Հայերիս համար այս օրն առանձնակի իմաստ ու խորհուրդ ունի, քանի որ ընտանիքը, օջախը մեզ համար սուրբ և նվիրական նշանակություն ունի:
Ընտանիքում է սկսվում մարդու կյանքը, և հենց այստեղ է նա ձևավորվում որպես քաղաքացի: Կայուն ու երջանիկ ընտանիքները, որտեղ մեծանում են հայրենասեր ու իրենց ընտանիքի, միջավայրի հանդեպ պատասխանատու երեխաներ, մեր քաղաքի ապագան են ու զարգացման երաշխիքը:
Ընտանիքը սիրո, հարգանքի և հասարակական համերաշխության աղբյուր է:
Հավատացած եմ, որ մենք պետք է մեր պատանիներին ու երիտասարդներին փոխանցենք այս կարևոր պատգամը, ու նաև հիշենք, որ ընտանիքի սահմաններն ընդգրկում են նաև քաղաքը, որտեղ ապրում ենք մենք բոլորս:
Երևանի քաղաքապետարանը շարունակելու է առանձնակի ուշադրություն դարձնել ընտանեկան արժեքների պահպանմանն ուղղված միջոցառումներին և շարունակելու է զարկերակի վրա պահել Երևան քաղաքում ապրող ընտանիքների խնդիրները՝ փորձելով քաղաքն ավելի հարմարավետ դարձնել ընտանեկան հանգստի համար, որպեսզի տանից դուրս՝ քաղաքում, մարդիկ զգան նույն ընտանեկան ջերմությունն ու հոգատարությունը:
Շնորհավորելով Ընտանիքի միջազգային օրվա առթիվ՝ բոլոր հայ ընտանիքներին մաղթում եմ սիրով ու հարգանքով, մանկան ժպիտով լեցուն երկար տարիների խաղաղ և երջանիկ կյանք, ու թո՛ղ որ հայ օջախներից անպակաս լինի ուրախությունը: