Բաղադրությունը`
6 տուփ ժելատին տարբեր գույների
1 բանկա խտացրած կաթ
2 տուփ ժելատին
Պատրաստման եղանակը`
1. Պատրաստել տարբեր գույների ժելատինը, ինչպես գրված է տուփի վրա: Դնել մի քանի ժամ սառնարանում։ Երբ ժելեն սառչի, կտրել տաք սուր դանակի օգնությամբ՝ խորանարդներով:
2. Լցնել բոլոր գույների ժելեներն ամանի մեջ:
3.Առանձին ամանի մեջ լցնել 2 տուփ ժելատինը, վրան լցնել 1/2 բաժակ սառը ջուր: Թողնել, որ ժելատինն ուռչի մոտ 2-3 րոպե:
4. Ավելացնել 1/2 բաժակ եռման ջուր ժելատինին և խառնել:
5.Ավելացնել ժելատինին 1 բանկա խտացրած կաթը: Ստացված զանգվածը խառնել և թողնել, որ սառչի:
6. Երբ զանգվածը սառչի, լցնել մեջը գունավոր ժելեները: Դնել քացրավենիքը սառնարան ամբողջ գիշեր:
7. Երբ ժելեն սառչի, սուր դանակը տաք ջրում թրջելով՝ կտրել խորանարդների և մատուցել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/utem.am/posts/734411600020982
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել