lunatizmMediamonitor.am-ը գրում է.

Լուսնոտ ծնվում են, այլ ոչ թե դառնում, պնդում են գիտնականները: Կանադացի գիտնականները զանգվածային հետազոտությունների ընթացքում համոզվել են, որ լուսնոտությունը ժառանգական հիվանդություն է հանդիսանում: Մանրամասնությունները հաղորդում է The Los Angeles Times ամսագիրը:

Եթե երեխայի հայրը կամ մայրը տառապել են լուսնոտությամբ, ապա հավանականությունը, որ երեխան կլինի լուսնոտ երեք անգամ ավելի բարձր է, քան սովորական ծնողների երեխաների մոտ: Եթե ծնողներից երկուսն էլ տառապում են այդ հիվանդությամբ, ապա հավանականությունը մեծանում է յոթ անգամ:

Լուսնոտությունը կարող է դրսևորվել տարբեր կերպ` մարդը կարող է առանց արթնանալու քայլել կամ անկողնում նստած փակ աչքերով խոսել, հագնվել խորը քնի վիճակում: Հաճախ հիվանդությունը հանդիպում է երեխաների մոտ և անցնում է տարիքի հետ, սակայն որոշ մարդիկ տառապում են այս հիվանդությամբ ողջ կյանքի ընթացքում:

Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 2000 երեխաների տվյալները, ովքեր ծնվել են կանադական Քվեբեկ նահանգում 1997 կամ 1998 թվականին: Նրանց մշտապես հետևել են 2 տարեկանից մինչև 13 տարեկան: Հետազոտողները պարբերաբար հարցումներ են անցկացրել մայրերի հետ, թե որքան հաճախ են լուսնոտության դեպքեր տեղի ունենում իրենց երեխաների հետ: Նաև տեղեկություններ են հավաքվել հայր-լուսնոտների մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել