Ուղիղ մեկ ամիս և մեկ օր է անցել այն օրվանից, երբ ստացա այս նամակը:
Ու այնպես չէր, որ դրան նախորդող օրերը կամ այդ օրը վիճել էինք: Այնպես էլ չէր, որ տարբեր տեղեր կամ սենյակներում էինք:
Նստած էինք միևնույն սենյակում և իրար դեմ-դիմաց:
Խոստացված խոսակցությունն այդպես էլ տեղի չունեցավ, բայց մի քանի օրից, երբ վեճ տեղի ունեցավ, ես իմացա, որ այդ հաղորդագրությամբ սիրելի տիկինս տեղեկացրել էր ինձ, որ ինքն այդ օրվանից իրեն համարում է ամուսնալուծված կին, մատանին ձախ ձեռքից տեղափոխել է աջ ձեռքին, ինձ այլևս հաշվետու չէ և կարող է անել ինչ ուզում է ու երբ ուզում է:
Այստեղ են ասել՝ տերդ մեռնի, գիտություն:
Եթե իմանայի, որ կարելի է հաղորդագրությամբ ամուսնալուծվել, ապա ամուսնության առաջարկս և հարսանիքն էլ ֆեյսբուքով կանեի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10204439500137528&set=a.4866824718448.1073741825.1532200169&type=1&permPage=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել