Yerkirmedia.am-ը գրում է.

Սարսափելի դեպք է տեղի ունեցել Չինաստանի Գուանսի ինքնավար շրջանի գերեզմաններից մեկում: Աշխատակիցներից մեկն այստեղ երեխայի լացի ձայն է լսել եւ պարզել, որ այն գալիս է գետնի տակից: Ինչպես հայտնում է China Topix-ը, հողի ոչ հաստ` 5 սանտիմետրանոց շերտի տակ արկղում նա նորածին է գտել: Երեխան հրաշքով է փրկվել:

Նորածինը 8 օր է անցկացրել գերեզմանում և կարողացել է ողջ մնալ շնորհիվ խոնավության, որը ներթափանցել է արկղի անցքից: Ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել երեխայի ծնողներին: Ֆերմերների ընտանիքը երեխայից հրաժարվել է, քանի որ նա ծնվել է «նապաստակի շուրթ» արատով: Նորածնի հայրն իր արարքը պատճառաբանել է, թե իբր այդ արատը շատ վատ նշան է: Այժմ երեխայի վիճակը գնահատվում է կայուն: Թե ի՞նչ պատիժ է սպասվում նորածնի ծնողներին, դեռ հայտնի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել