Խզմալյանական կրքեր են պտտվում ՖԲ-ում:
Մեր «հայրենասերները» սեփական երկիրն ու ազգը բոլորովին չեն ճանաչում: Նրանք չգիտեն, որ հայ հասարակությունն ու Հայաստանը, բոլոր թերություններով հանդերձ, մի շատ կարևոր բանով էականորեն տարբերվում են Ադրբեջանից, դա ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ է, ինչը հետսովետական տարածքում համարյա գոյություն չունի: Մի լավ բան կա, դա էլ վերացրեք, շարիաթն ընդունեք, չադրան հագեք ու կուրծք ծեծեք:
Ամեն մարդ իրավունք ունի արտահայտվելու, որտեղ ցանկանա, երբ ցանկանա: Կարևորը խոսքի իմաստն է, եթե դա սուտ է, ուրեմն սուտ է, եթե ճիշտ է, ուրեմն ՃԻՇՏ է: 
Էս երեք մանեթանոց «հայրենասիրությունից» հոգնեցինք էլի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել