Ուղիղ
Սովորաբար ամեն բան սկսվում է արդար զայրույթից, ու ամեն տեղ այդ արդարությունն ու հերոսությունն անելուց (քանի օր առաջ պետական հիմնարկի առաջ մեկին բան էին ասում ու վատ էին անում, բայց կողքը հայտնվեց արդարության սուրհանդակը, ու սկսվեց)։
Երբ արդարությունը, որ սովորական պահանջ է ու նորմալ, չի նկատվում հասարակության կողմից, սկսվում է պետությունը հայհոյելը (իրոք հանրային կյանքում վերջին տարվա մեջ սայթաքումներ շատ են եղել և՛ պետության և՛ հանրության կողմից)։
Հետո սկսվում է կրոնի ու հավատքի քննությունը, ու պարզվում է, որ եկեղեցին ամեն բան վատ է անում, իսկ այ մեր հին... ու այլն:
(Սովորաբար նման մարդիկ հավատափոխ չեն լինում ու ուղղակի ազատում են իրենց մեղսավոր լինելու ու չլինելու տարբերակից: Աղանդավորները միանգամից են ազատվում մեղքից, ոնց որ ուսումնարան ավարտելը: էս դեպքում ուղղակի կարևորը մեղք չզգալն է, ուրեմն բարի)։
Հետո սկսվում է ծեծ ուտելը. մարդ կա՝ կամ ամբողջ օրը տանեցիներին կասի՝ գնացի հանրահավաքին պառկելու, կամ կգնա ծեծ ուտելու (չեմ մոռանա մեր քաղաքի դեպքերը)։
էդ փուլը կրիտիկական է, ու սովորաբար դրանից հետո պիտի գնալ, Շամշյանին ասել՝ արի մոստի մոտ, բայց դե ո՞վ կանի, ու... ի՞նչ ենք անում. այ էն արդար տղեն որ թվերով գիտե՝ ով ինչքան ինչ արեց ու որտեղ բռնում է ու... օտարին պատմում, թե ինչ արարդար ենք մենք էս երկրում։
Որ ասում են՝ քաղաքականությունը պոռնկություն է, ու զբաղվեք մշակույթով, հո իզուր չե՞ն անում։
Իսկ հիմի էդ արդար, անբիծ ու ամեն բանից տեղյակ մարդու արածից հետո մարդկանց մնում է թքել արդարության երեսին (դե էս հասարակությունը սիրում է ՀՀԿ տատիին, Քիմին, էն մեր սև փեսին, տո պեչենի, տո ռազբոռկա ու դրա մեջ ճիշտ ու սխալ)։ Հեռու մնացեք աղանդավորվելուց, դրա մասին անգամ սրբ Նարեկացին է խնդրել իր աղոթքում։