Հրաչ Քեշիշեան կոչեցեալ, դու չե՛ս վաստակել այն իրաւունքը, որ Նժդեհի մասին ֆիլմ նկարահանես։
Ես չե՛մ հաւատում, որ դու կարդացել ես Նժդեհին եւ կրում ես նրա ժառանգած գաղափարախօսութիւնը։
Եւ ահա, հէնց Նժդեհի գաղափարներով էլ կը խօսեմ։
Լսի՜ր ուրէմն․
Միայն ազգասէ՛րը կարող է սիրել ե՛ւ մարդկութիւնը:
Իսկ դո՞ւ։ Դու թքած ունես թէ՛ մարդկութեան, եւ թէ՛ քո ազգի վրայ։ Քու սիրուն առարկան փողն է։
Վառեցե՛ք մեր ժողովրդի հոգու մէջ ինքնայարգանքի զգացումը, եւ նա կարժանանայ մարդկութեան յարգանքին:
Ի՞նչ ես վառել, տհա՛ս։ Դո՛ւ, որ խայտառակ ATV-ի պատասխանատուն ես։ Լաւ գիտենք այդ հեռուստաալիքի խայտառակ նախագծերի մասին․․․
Հոգեպէս մանրանում եւ ճահճանում են միայն ներկայով կլանուած հասարակութիւնները:
Վաղո՜ւց ես ճահճացած, եւ քո իսկ շահի համար ես կեղտոտ ձեքերդ մէկնում անթոյլատրելի ասպարեզներ։
Մշակույթը ենթադրում է սրտի ջերմությունն, մարդկայնությանն,նպատակների վսեմությունն-արժեքներ,որոնց պակասի պատճառով հայ կյանքը վերածված է դժոխքի:
Ասա տեսնեմ, ինչիպիսի՞ մշակոյթ ես ստեղծել։
Կեղծ, կեղտոտ, զզուելի, նողկալի։ Էրոտիկայ, դեպրեսիա, անբարոյականութիւն․․․ սա ես դու, սա է քո ստեղծածը, հեռո՜ւ ես դու վսեմութիիւնից․․․
Չեմ սիրում միջակութիւնը նպատակի, զոհաբերութեան, տառապանքի: Միջակութեամբ չես աճի, չես հսկայանա հոգեպէս: Հերոսանում է նա, ով ընթանում է գերպարտականութեան ճամփով:
Դու հենց միջակ ես․․․ դու հեռո՜ւ ես արուեստից․․․
Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով:
Դու միայն այլանդակել ես։
Վայելչասէրների շրջանը - ահա անբարոյականը եւ անբարոյացուցիչը: Հեռո՛ւ այդ շրջանից, որ նեխութիւն կը հոտի:
Սա՛ է քո շրջանը, գնացէք ձեր փափագած դիսկո-ակումբներում վայելէք ձեր փտաղտը։
Մարդը, գաղափարի ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՐԴՆ Է ՄԵՌԵԼ, մարդն է պակասում մեզ եսականութեան ու մաղձի, նիւթապաշտութեան եւ շահի այս անփառունակ ու կոշմարային օրերում:
Հասկանո՞ւմ ես այս խօսքերը։
Կորցնելով սրբութեան զգացումը` մարդն անխուսափելիօրէն դառնում է շնական և մարդատեաց:
Սա նաեւ քո՛ մասին է, որ քո ինտիմ հարաբերութիւնը ի ցոյց ես դրել հանրութեանը․․․
Ո՛չ իմաստասերներ, ո՛չ էլ թագավորներ օգնութեան կանչենք Հայրենիքին, այլ մայրական ազդեցութիւնը միայն:
Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը:
Այս երկուսն էլ չի խանգարի քեզ եւ անձնակազմիդ։ Ինչպիսի՞ք են կերտածդ կերպարները․․․
Եւ ի՞նչ, դու կարծում ես, սա՞ էլ կը մարսես։ Հեռու ազգային դաշտից, այն մաքուր է, եւ այնտեղ գտնուող մարդկանց նպատակները սո՜ւրբ են․․․ դա քո տեղը չի․․․ Քո կատարած սխալներդ չեն ներուի, եւ թող ականջին օղ անեն բոլոր այն նորեկները, ովքեր իրենց կարիերան տեսնում են քո ցոյց տուած ճանապարհով։
Սկսո՜ւել են այն ժամանակները, երբ կարհամարհուեն կեղծարար, արուեստը փողով կեղտոտող խեղկատակները․․․․
Նյութի աղբյուր՝ http://lernci.livejournal.com/451426.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել