Մետրո «Երիտասարդականի» էս տեսարանը իմ համար ամենասիմվոլիկ պատկերներից մեկն ա, որը արտացոլում ա քաղաքապետարանի բառդակի պատմությունն ու ներկան:

 

ԽՍՀՄ փլուզումից հետո ժամանակի ընթացքում անընդհատ լինում էին փոփոխություններ՝ ամեն անգամ իբր նորացնելու, թարմացնելու մղմամբ: Իհարկե, ի սկզբանե չունենալով ոչ մի ընդհանուր տեսլական կամ պլանավորված ստրատեգիկ մոտեցումներ, մոտրոյում, ինչպես և առանց բացառության ամեն տեղ, գործը արվում էր մասնակի, օրինակ` փոխվում էին ուղեցույցեր, լույսեր, առաստաղ և այլն, տարբեր ժամանակաշրջաններում ու մի այլ տիպի հիմնովին տարբեր ոճերում, որի արդյունքում մենք ունենք վառ արտահայտված բառդակ. ուրիշ խոսք չեմ գտնում:


Ես քաջ տեղյակ չեմ ամեն մեկի մանրամասներից, բայց փորձեմ իմ «սուբյեկտիվ» վերլուծությունը անել, կետ առ կետ:

1. Լույսեր: էս պլասմասե էժանագին լույսերը իմ մոտ արթնացնում են դյոշ ռեմոնտի ասոցիացիա, հիշացնում են դյոշ քյաբաբնոցներ, որոնք իբր եվրո ռեմոնտ են արել, բայց հնարավորինս զզվելի նյութերով, որոնցից են հենց էս լույսերը, որոնք մի այլ տիպի տարածված են Հայաստանում. հավանաբար իրանք շատ էժան են, դրա համար էլ լայն տարածում են գտել: Պետք էր ուղղակի պահպանել Սովետի լուսավորությունը, ձեռք չտալ ոչ մի բանի: Ի՞նչ նպատակ ուներ էս փոփոխությունը, ես մանկությունիցս եմ հիշում, շատ լավ էր ու շատ լուսավոր: Սա նման ա նրան, որ բամբակից ամանորյա եսիմ ինչեր էին սարքում ու կախում տնով մեկ:

2. Առաստաղ: Ես չգիտեմ, թե սենց առաստաղ անելու նպատակը որն ա, բայց հիշում եմ, որ էդ ժամանակներում սա մոդա ընկավ, լիքը տեղեր, մեկ էլ հոպ, էս առաստաղներից հայտնվեցին, մեկ էլ մի օր՝ նաև ստեղ: Կարծում եմ՝ ոչ մի հատուկ նպատակ չկար. ուղղակի ներկրողը կամ դիզայները նույն մարդն էր ու իրա առաստաղից նաև մետրոյին «սաղցրեց»: Հիշում եմ ինստիտուտում սովորելու ժամանակ պոպուլյար էր մի ամսագիր՝ «Սալոն» անունով, որը հիմնականում Ռուսաստանի հնարավորինս ամենավատ, կիչ, անիմաստ ինտերիեռներն էր տպագրում: Էս առաստաղն ինձ հիշացնում ա «Սալոն» ամսագիրը ու էդ տենդենցը: Սա ոչ մի տրամաբանությամբ մետրոյի հին ոճի մեջ չի մտնում, ոչ մի կերպ չի լրացնում ու չի գեղեցկացնում, ոնց որ ինչ-որ մանկական խաղի դինոզավրի աղիքներում լինես, որտեղից պետք ա սղաս ու ընկնես գունավոր շարիկների մեջ: Սա զզվելի առաստաղ ա, անդուր փայլով, որը չի սազում մետրոյին, էլ չասեմ, որ լիքը տեղերից ճղվում ա, ապա թափանցին սկոճով իբր վերանորոգվում ու արդյունքում ախմախ տեսք ստանում: Լռիվ ցիռկ ա: 

3. Ուղեցույց-1: Հիշում եմ, որ ավելացան այս ուղեցույցները, որոնք ցույց էին տալիս կայարանների հերթականությունը. կրկին կտարած ապուշ, հիմար, պլասմասից ու, չգիտես ինչի, կարմիր աութլայնով՝ հաշվի չառնելով ոչ մի բան: Նենց տպավորություն ա, որ սարքողները գնացել են, ինչ-որ «օռակալի արքայություն» մի խանութ ասել «էս տեքստով տպեք սարքեք, ձեր ճաշակով»: Սովետի ժամանակ խզարած տառատեսակներով ու կատարմամբ էդ մետաղյա անվանման կողքը սա ուղղակի անհամատեղելի ա:

4. Գովազդային վահանակներ: Այն, թե ինչ անփութությամբ են փակցված էդ վահանակները մետրոյի պատերին, խոսելը երևի ավելորդ ա. զբաղեցրած գովազդաին տարածքը ըտեղ չափազանց սխալ ա, ինքը ուղղակի վատով, տուպը, ծռտիկ-մռտիկ ճպցրած ա՝ առանց հաշվի առնելու որևէ կանոն, հաշվի չառնելով պատիկ փակցված մետրոկայանի անվանումը... Մի խոսքով, ահավոր ա:

5. Ուղեցույց-2: Սա, թերևս, մեջներից ամենա բեզաբիդնի բանն ա ու գուցե, եթե լիներ մենակ սա, ապա մի մեծ խնդիր չի, շատ լավ ա, որ գոնե միակ բանն ա, որ տեղադրված ա նենց տեղ ու ձև, որ համալրվում ա ընդհանուրի մեջ, բայց միևնույն ա կատարված ա վատ թե՛ գրաֆիկական տեսակետից, թե՛ հավայի ճպցրած տեքստով, ու օգտագործված էտ մատվի նյութը կրկին վաաբշե չի սազում կողքի մռամռի հետ, եթե հիշողությունս չի դավաճանում, ժամանակին նույն տեղերում, նույն տրամաբանությամբ դրված էր լուսավորություն:

6. Դազգահ: Հմմմ, ի՞նչ ասեմ, սա ուղղակի աչք ա ծակում ու ցավացնում, ես հերթական անգամ տխրեցի, ապշեցի՝ տեսնելով էս տեսարանը Հիչկոկը ձայնը ֆոնին (տես` այստեղ ):
Ես ուղղակի չեմ հասկանում՝ ախր սա ի՞նչ կապ ունի, ինչի՞ ա էս սկամմեյկան գտնվում ստեղ... Քաղաքի ոճի պահպանո՞ւմ, լավ էլի... Իսկ ինչի՞ վագոնների ներսում չկան դրած. սա հերթական հիասթափությունն ա... Մի խոսքով էս աթոռները մի այլ տիպի կապ չունեն մետրոյի ինտերիերի հետ, Եթե չեմ սխալվում, Հրապարակի մետրոյում տեղադրվել էին նստարաններ, որոնք վատը չէին, մինիմալ, կոկիկ, առանց ավելոդությունների էին:

Խնդրում եմ, զբաղվեք տեսլականով ու ըստ դրա՝ գնացեք, թե չէ էսօր կաք, վաղը չկաք, տարբեր բաներ անում ու գնում, իսկ մետրոյի էս տեսարանը գնալով հարստանում ա՝ մնալով սիմվոլիկ «հիշողությունների պատ»:
Դե իհարկե, էս ընդամենը մի փոքրիկ օրինակ ա, բայց կրկին խոսում ա ձեր հենց հիմիկվա անելիքից, նենց արեք, հույս ունենանք ու վստահենք:

Արո, Քլունգ քլաբի համար
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել