Fact.am-ը գրում է.
Եթե ցանկանում եք, որ ջուրն ապահովի ձեզ կենսական էներգիայով, նոր ուժեր հաղորդի և հյուսվածքներն առաձգական դարձնի, այն պետք է մաշկի ջերմաստիճանից զգալիորեն սառը լինի: Ուստի սովորություն դարձրեք տաք ցնցուղից կամ լոգանքից հետո մարմինը ցայել սառը ջրով:
Սառը ջրի շիթն ավելի լավ է նախ ներքև, ապա աստիճանաբար վերև պահել` սկզբում ոտքերին, այնուհետև ձեռքերին` դաստակից մինչև ուսը, վերջում` որովայնին, կրծքին, ազդրերին և մեջքին:
Որովայնը, ազդրերը և կուրծքը հնարավորինս երկար պահեք սառը ջրի տակ` այնքան, որքան կդիմանաք: Եթե առողջությունը չի ներում սառը ջրով ցնցուղներ ընդունել, կարող եք անել հետևյալը. առավոտյան անկողնուց վեր կենալուց հետո դեռևս տաք մարմինը շփեք սառը ջրով թրջած սրբիչով: Ի դեպ, ցնցուղից հոսող ջրի շիթը շատ օգտակար է գլխամաշկի համար: Բայց այս դեպքում ջրի ջեմաստիճանը չպետք է 37˚C-ից ցածր լինի, իսկ տևողությունը` ոչ պակաս, քան 5-7 րոպե: Այսօրինակ մերսումն օգնում է մազաթափության և թեփի դեմ: