Արդյոք հավատո՞ւմ եք պատահականություններին։ Թե՞ ցանկացած երևույթ ձեզ համար օրինաչափ և բացատրելի է։
Արդյոք հավատո՞ւմ եք, որ կա որևէ առեղծվածային մեխանիզմ, որը թույլ է տալիս, որ իրադարձությունները հենց այդ ընթացքով տեղի ունենան։ Անկախ նրանից՝ հավատում եք դրան, թե ոչ, մենք ձեզ ներկայացնում ենք 11 պատմություններ, որոնք ուղեղի համար դժվարըմբռնելի են։
Մահվան կրկնակի պատահար

2002թ., Ֆինլանդիա։ Մի մարդ հեծանիվով ցանկանում է փողոցն անցնել, ընկնում է մեքենայի տակ և մահանում։ Երկու ժամ անց նրա երկվորյակ եղբայրը նույնպես հեծանիվով փորձում է փողոցն անցնել և նույն կերպ մահանում է. նա նույնպես ընկում է մեքենայի տակ։ Մահվան երկու դեպքերի միջև ընկած ժամանակահատվածը երկու ժամ է։
Երաժիշտ հարևանները

Ջիմի Հենդրիքսը և Ջորջ Գենդելը եղել են հարևաններ, բայց... 200 տարվա տարբերությամբ։ Նրանք ապրել են Լոնդոնի Բրուկ Սթրիթի համապատասխանաբար 23 և 25 շենքերում։
Պարոն Բրայսոնը երկու անգամ գրանցում է կատարում

Երբ պարոն Ջորջ Դ. Բրայսոնը գրանցվեց Լյուիսվիլում գտնվող Brown հյուրանոցում, նա հայտնաբերեց, որ հյուրանոցի նախորդ հյուրը նույնպես Ջորջ Դ. Բրայսոն անունով մարդ է եղել։
Նա կատակ չէր անում

1940թ. հունիսի 20-ին սովետական հնագետները բացահայտեցին Չինգիզ Խանի ժառանգ Թամերլանի գերեզմանը։ Գերեզմանաքարին գրված գրառումը զգուշացում էր. «Նա, ով բացահայտի Թամերլանի գերեզմանը, կարձակի պատերազմի աստծո ոգին։ Եվ այնպիսի արյունալի և սարսափելի կռիվ տեղի կունենա, որպիսին աշխարհը դարերով չէր տեսել»։ Նրանք, այնուամենայնիվ, բացեցին այն։ Երկու օր անց Գերմանիան ներխուժեց Սովետական միություն։
Մեքենայի համար, որը պատկերացրածից ավել տեղեկություններ հաղորդեց

Էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանտի մեքենայի համարները, որտեղ նրան սպանեցին, III118 է։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը տեղի է ունեցել Զինադադարի օրը՝ 11.11.18:
Վտանգավոր տաքսին

1975թ. Բերմուդներում տաքսիստը վրաերթի ենթարկեց մի մարդու, որի արդյունքում նա մահացավ։ Տաքսու ուղևորը պետք է մահվան դեպքի մասին վկայություն տար։ Մեկ տարի անց նույն տաքսիստը տեղափոխում էր հենց նույն ուղևորին, որին մեկ տարի առաջ էլ էր տեղափոխում։ Այս անգամ տաքսիստը վրաերթի է ենթարկում այն մարդուն, ով... պարզվում է՝ առաջին զոհի եղբայրն էր։ Այդպիսի բաներ ևս տեղի են ունենում։
Երեխաներին լուսամուտներից հեռու պահել

1930-ական թվականներին ոմն Ջոզեֆ Ֆիգլոկի վրա լուսամուտից երեխա ընկավ։ Հաջորդ տարի նույն երեխան նորից ընկավ լուսամուտից և նորից... Ջոզեֆ Ֆիգլոկի վրա։ Ո՛չ երեխան, ո՛չ Ֆիգլոկը չվնասվեցին, սակայն ծնողներն իսկապես լուսամուտի վրա ցանց անցկացնելու կարիք ունեն։
Կցանկանայինք դրանց ապահովագրության փաստաթղթերը տեսնել

1895թ. Օհայո նահանգում բախվեցին երկու ավտոմեքենա։ Հոգ չէ, սակայն ամբողջ Օհայո նահանգում այն ժամանակ կար... միայն երկու ավտոմեքենա։
Երկվորյակների մահը

1975թ. մայիսի 22-ին երկվորյակներ Ջոն և Արթուր Մուոֆորտները «սրտի կաթվածի» ախտանիշով հայտնվեցին հիվանդանոցում։ Երկվորյակները շուտով մահացան։ Այդ ժամանակ նրանք իրարից հեռու էին գտնվում և միմյանց մասին ոչ մի տեղեկություն չունեին։ Նրանք գտնվում էին միմյանցից 120 կմ հեռավորության վրա։
Ոչ պատահական պատահականություն

Ստալինը, Հիտլերը և կայսր Ֆրանց Յոզեֆը միևնույն ժամանակ ապրել են Վիեննայի հարևան փողոցներում։ Դա 1913թ. թվականն էր։
Հավերժ հարևաններ

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ առաջինը մահացած բրիտանացի զինվորը թաղվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վերջինը մահացած զինվորից մի քանի մետր հեռավորության վրա։ Դա միտումնավոր չէր արված։



