Հայաստանում սեպտեմբերից գործելու է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը: Հեղինակավոր բուհի մասնաճյուղի բացման մասին պայմանագիրը Ռուսաստանի մայրաքաղաքում ստորագրել են Հայաստանի կրթության և գիտության նախարարն ու Մոսկվայի պետական համալսարանի ռեկտորը: Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը միջազգային բարձր վարկանիշ ունի և այս պահին կլինի Հայաստանում գործող ամենահայտնի բուհը: Այսօր ՀՀ գործադիր մարմնի կողմից ստորագրվել է համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագիրը: Համաձայնագրի կնքումը կնպաստի գիտության, մշակույթի և կրթության բնագավառներում երկու կողմերի նպատակային ծրագրերի իրականացմանը՝ դրանց մասնակցելու հավասար հնարավորություն ապահովելով ՀՀ և ՌԴ քաղաքացի համալսարանի ուսումնառուների համար:
Նորաթուխ համալսարանի շրջանավարտներն ստանալու են և՛ հայկական, և՛ ռուսական պետական նմուշի դիպլոմ: Նաև հավանության է արժանացել «ԱՊՀ մասնակից պետությունների հանրակրթական կազմակերպությունների մանկավարժների որակավորման բարձրացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությունը: