Ես մեկ-երկու գրառում հազիվ եմ տեսել, որտեղ Խզմալյանին ադրբեջանական կայքին հարցազրույց տալու համար թեթևակի քննադատել են, բայց հազար երկուսը տեսել եմ, որտեղ քննադատվում են այդ հատուկենտ մարդիկ: Նոր տենդենց է՝ հենց մեկը մի բառ է խոսում, հազարներով իրենց համար թեմա են սարքում ու հերթական անգամ լիբերալ խաղում՝ պարզելով խոսքի ազատության ու չգիտեմ ինչ դրոշներ: Ի՞նչ ա եղել՝ մի երկու հոգու Խզմալյանի քայլը դուր չի եկել. այլախոհության առիթը պատրաստ է:
Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե միևնույնն է՝ Ադրբեջանում շատ լավ գիտեն մեր երկրի վիճակը, և հոգ չէ, որ Խզմալյանը թշնամական կայքին նման հարցազրույց է տալիս, ապա ասեմ, որ բազմաթիվ ինֆորմացիա էլ Հայաստանից տիրապետում է ադրբեջանական հետախուզությունը, ինչի՞ չեք այդ ինֆորմացիան կախում ազերական կայքերում: Այլ բան է, երբ նրանք մեր ռեսուրսներն են թարգմանում, դա նորմալ է՝ մենք ենք, մեր խնդիրները, որի մասին խոսում ենք, այլ բան, երբ դարդներս պատմում ենք մեր թշնամուն՝ վստահ իմանալով, որ այդ քայլը թշնամու կողմից օգտագործվելու է հերթական հակահայկական հիստերիայի համար: Ու որ շատ դոշ եք տալիս Խզմալյանի համար, իշխանություններին պետության հետ մի շփոթեք, նման հարցազրույցներն ադրբեջանցիները ոչ թե իշխանությունների, այլ պետության դեմ են օգտագործում:
Եթե ադրբեջանական կայքում Խզմալյանը խաղաղության ու ժողովուրդների մերձեցման կոչեր աներ, օքեյ, նորմալ ա, բայց հաքքինում քարոզչական կուտ ուտել և առանձնահատուկ կրքով «մերկացնել» ՀՀ իշխանություններին, որոնք, ուզես թե չուզես, կազմակերպում են մեր սահմանների պաշտպանությունը նույն երկրի դիվերսիաներից, կներեք, չեմ կարող ընդունել: Մանավանդ որ նույն Խզմալյանն այդ բանն արել ու անում է հայկական կայքերով, և, քավ լիցի, որևէ կայք չի հրաժարվել տիրաժավորել նրա մտքերը: Այնպիսի տպավորություն է, որ լռեցված ազատ միտքը ստիպված արտահայտվել է թշնամական լրատվամիջոցի միջոցով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varuzhan.babajanyan/posts/937855522925810?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել