Բավական է, որ Սեյրան Օհանյանին մի անգամ բանակի համատեքստից դուրս ցուցադրեին հեռուստատեսությամբ, ու մեր՝ վաղուց իրեն սպառած ընդդիմադիր դաշտում իսկական վայնասուն բարձրացավ։ Ընդդիմադիր ուղղվածության մամուլն էլ հերթական անգամ զարմացրեց իր ֆանտաստիկ կողմնակալությամբ ու անհավանական նեգատիվով։
Սկսեցին նրանից, որ Հ1-ի այդ մի հաղորդումով հաստատ որոշվելու է ՀՀ հաջորդ նախագահի ով լինելը, իսկ ավարտեցին նրանով, որ, անցնելով բոլոր թույլատրելի և անթույլատրելի սահմանները, սկսեցին բացահայտ վիրավորական գրառումներ անել այս մարդու ու իր ընտանիքի հասցեին։
Այ նման թերթոնների ու նման փսևդո քաղաքական ուժերի պատճառով է, որ մարդու զզվել է գալիս հայկական մամուլից ու առավել ևս հայկական ընդդիմությունից։ Ես սառը մարդ եմ ու սիրում եմ փաստերով և հիմնավորումներով խոսել և ակնկալում եմ նույնը։
Հիմա փաստերով ու հիմնավորումներով կբացատրի՞ ինչ-որ մեկը, թե ինչու են այսպիսի ագրեսիայով հարձակվել Օհանյանի վրա ընդամենը մեկ հաղորդման համար։ Ի դեպ, դատելով իմ դիտարկումներից, այդ հաղորդումը բավականին շատ տարածվեց ու մեծամասամբ դրական ընկալվեց լսարանի կողմից։
Չեմ հասկանում, թե ինչ ունեն այս մարդու դեմ։
Ես չեմ կարող վստահությամբ ասել, որ նա չի առաջադրվելու մյուս ընտրություններին, ոչ էլ կարող եմ ասել, որ առաջադրվելու է, բայց, համենայն դեպս, որքանով որ ես եմ հասկանում, այս մարդն ըստ էության դրական վարկանիշի ու փիառի կարիք եթե ունի էլ, ապա ավելի քիչ, քան ցանկացած այլ բարձրաաստիճան պետական այր մեր երկրում, որովհետև նրան սիրում ու հարգում է թե՛ հասարակ ժողովուրդը, թե՛ բանակը։ Թե ինչ պետք է փոխեր մեկ հաղորդումը՝ խորապես անհհասկանալի է, համենայն դեպս, այն հիստերիկա է առաջացրել որոշ շրջանակներում։
Ակամայից հարց է ծագում, լավ, հիմա որ Աշոտյանին վաղը ցույց տան նույն հաղորդումով, նշանակելու է, որ նրան է՞լ են նախագահ դրաձնում։ Կամ եթե հետևենք այդ արատավոր տրամաբանությանը, ապա հարց է առաջանում. եթե չի կարելի ցույց տալ Օհանյանին, չի կարելի ցույց տալ Աշոտյանին, չի կարելի ցույց տալ որևիցե գործչի, ով ակտիվ ընդդիմադիր չէ, բա ո՞ւմ պետք է ցույց տան՝ այդքան մաղձ թափողների՞ն, թե՞ իրենց գործատուներին։ Կներեք իհարկե, բայց անձամբ ես նման աղբ չեմ նայի, նույնիսկ եթե այլ նայելու բան էլ չլինի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=478531048978475&id=100004647524817
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել