Բաղադրությունը`

Շամպինիոններ – 1 կգ
Ջուր – 220 մլ
Քացախ – 55 մլ
Աղ – 1 ճաշի գդալ
Շաքարավազ – 1ճաշի գդալ 
Դափնու տերև – 2 հատ
Սև հատիկ պղպեղ – 10 հատ 

Պատրաստման եղանակը`

Մարինադի համար պետք է ընտրել այնպիսի սնկեր, որոնց գլխիկները սերտաճած են, կպած են «ոտիկներին»: Սունկը լավ լվանալ, մաքրել: Խոշոր սնկերը կիսել: Կաթսայի մեջ ջուր լցնել, քացախ ավելացնել: Կաթսան դնել ուժեղ կրակի վրա: Սունկը լցնել կաթսայի մեջ: Հենց որ ջուրը եռա, ավելացնել աղը, շաքարավազը, լավ խառնել: Երբ աղն ու շաքարավազը ձուլվեն, ավելացնել հատիկ պղպեղն ու դափնու տերևը: Կրակն իջեցնել և եփել շատ թույլ կրակով մոտ 20 րոպե: Կափարիչը փակ թողնել: Լավ լվանալ մեկ լիտրանոց բանկան, սունկը ջրի հետ լցնել մեջը, փակել: Որպեսզի բանկան չպայթի, պետք է այն գոլորշու վրա պահել հինգ րոպե: Հետո թողնել, որ հովանա շուռ տված վիճակում: Կարելի է մատուցել մսի կամ հավի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել