Այդ օրն էլ կգա մեզ համար մի օր,
Եվ մեր հուշերի հորիզոններում
Մեր գարունները
Անհասանելի բույրով կբուրեն,
Մեր ամառները
Ամռան հուշերից քաղցր կծորան,
Մեր աշունները ոսկի կլինեն
Եվ կրկնակի թանկ...
Այդ գարունների բույրերով անհաս,
Այդ ամառների քաղցրությամբ անուշ
Կգանք, կկանգնենք
Մեր աշունների ոսկիների մեջ
Կրկնակի անգամ,
Հազարապատիկ հարազատ ու ջերմ
Եվ անզոր ու զոր մենք կշշնջանք՝
Մեր սերն ուրիշ էր...
Գևորգ Օհանյան
Նյութի աղբյուր՝ http://melineblog.blogspot.com/2012/10/blog-post_9741.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել