Մեկը գեներալ չի ճանաչում, մեկը` հրամանատար... Մեկը թալանով էր զբաղված, մեկի ներկայությունն ընդհանրապես ոչ ոք չի զգացել... Ոմանք էլ առանց գերագույն հրամանատարի գիտության ծրագրեր են իբր իրականացրել... Պատերազմի ժամանակ մեկը մահացավ` դարձավ ազգային հերոս, մյուսը բախտի բերմամբ կենդանի մնաց, մինչև հիմա մարտնչում ա, բայց ազգի դավաճան ա ներկայացվում... Նախատեսվածից կրկնակի անգամ ավել տարածք ԱԶԱՏԱԳՐՈՂԸ վերածվում ա ազգի դավաճանի, իսկ Բաքուն ու Անկարան գրավել ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ` ազգի հերոսների... 20 տարի առաջ Թուրքիայի սահմանն առանց նախապայմանների բացելն ազգի դավաճանություն էր, այժմ Ցեղասպանությունն ուրանալու նախապայմանով ազգի փրկություն ա... 20 տարի առաջ Արցախի հարցում փոխզիջելը Արցախը ծախելն էր, այժմ հարցի միակ լուծումն ա...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan?fref=ts
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել