Մտածում եմ՝ Սալվադոր Դալին որ ուզենար իր սյուրռեալիզմով պատկերեր հայաստանյան իրականությունը, ինչ դժվար, բայց հետաքրքիր կսյուռվեր....
Մտածում եմ՝ ոչ իր փղերը կարային օգնեին, ոչ հոսող ժամացույցները, քանի որ իր փղերի ոտքերը կջարդվեին միանգամից հայկական իրականության հողի վրա, իսկ ժամացույցները չէին հոսի ու կանգնած կմնային անցյալի մի կետում...
Ու իմ պատկերացրած դալիական սյուռհայաստանյանը կունենար հետևյալ տեսքը.
Ամպաքեր լեռները նստած են հայ ժողովրդի ուսերին, ժողովրդի ոտքերի տակով գետերի ալիքներն են հոսում, հետո մերթընդմերթ ընդհատվում են՝ հատվելով ժայթքելու ցանկություն ունեցող համբերության սափորը կարծես հատած ժողովրդական լավային, բայց ինչ-որ մի պիկում նորից դառնում են գետ ու հոսում՝ այդպես էլ մնալով չհանգած հրաբուխ.... Ու լեռների վրա հիմնականում պատկերված է անցյալն՝ իր դրական պոռթկումներով ու բացասականն արտահայտող գլորվող ողբի արցունքներով... Լեռների արանքում շատ նոսր, բայց «ծառաշատ» անտառ է, որտեղ ամեն մի ծառը մի տեսակ է, ամեն մի ծառը մի ուրիշ պտուղ է տալիս՝ երբեմն համեղ, երբեմն դառը.... Բայց ծառերի արանքում կան նոր ծիլեր, որոնք, դեռ հողից շատ դուրս չեկած, խոժոռված երկնքի հետ կռիվ են տալիս ու հիշեցնում այն Հայաստանի մասին, որը վաղն է գալու...
Դալիի աչքերով երևույթներ նկարելու համար առնվազն նրա հետ նույն օդը շնչել էր պետք... Նվաստիս մոտ էս միջակությունը ստացվեց։ ՃՃ