ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ նախաձեռնել է որոշ համայնքային այգիներ Wi-Fi ինտերնետ կապով ապահովելու աշխատանքները:

Մեր ընկերությունը մեծապես կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք զբոսանքի և հանգստի վայրերում առավել հասանելի են դարձնում գերարագ ինտերնետ կապի ծառայությունները և առավել հարմարավետ դարձնում քաղաքացիների հանգիստը:

Այսօր երևանյան վեց այգիներում յուրաքանչյուրը կարող է միանգամայն անվճար օգտվել ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ-ի կողմից տրամադրվող որակյալ ծառայություններից մեկից՝ գերարագ Wi-Fi ինտերնետի ծառայությունից:

Հետևյալ այգիներում շուրջօրյա կարող եք անվճար օգտվել ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության տրամադրած Wi-Fi ինտերնետ կապից՝

- Մաշտոցի պուրակում,
- Հալաբյան փողոցին հարող այգում,
- Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հարակից այգում,
- Դավիթաշեն համայնքային այգում,
- Գարեգին Նժդեհի հրապարակում,
- Սասունցի Դավթի հրապարակում:

Նման ծրագրերի շնորհիվ Երևան քաղաքը և՛ տեղաբնակներին, և՛ հյուրերին ներկայանում է որպես հյուրընկալ քաղաք՝ ավելի հարմարավետ դարձնելով կյանքը նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել