Էներգետիկ առումով Հայաստանը մեծ հաշվով ինքնաբավ երկիր է:
Հայաստանի էներգետիկ արդյունաբերության գիգանտը ՀԱԷԿ-ն է, ի դեպ ԱՊՀ պետություններից միայն Ռուսաստանը, Ուկրաինան ու Հայաստանն ունեն ԱԷԿ:
Հայաստանն ունի նաև 3 ջերմակայան, որոնցից Վանաձորի ՋԷԿ-ն անգործության է մատնված. Էներգիայի մնացած մասն արտադրում են ՀԷԿ-երը:
Վերջին տարիներին բոլորս ենք ականատես լինում, թե ինչ թափով են առաջանում փոքր ՀԷԿ-երը։ Վատ չի, էներգետիկ անվտանգության առումով դրական է: ԲԱՅՑ արդյո՞ք Հայաստանն ունի այնքան էներգիայի կարիք, ինչքան արտադրվում է: Իմ կարծիքով ոչ:
Հիմա նայենք: Փոքր ՀԷԿ-ն աշխատում ու արտադրում է էլեկտրաէներգիա, այն պիտի տրվի բաշխիչ ցանցին (բաշխիչ ցանցը պարտավոր է այն գնել, որովհետև կա նման պայմանավորվածություն), բաշխիչ ցանցն այդքան էներգիա սպառողին չի կարողանում տալ, արդյունքում էներգիան կամ հողանցվում է, կամ կոպեկներով տրվում է Վրաստանին: Ու բաշխիչ ցանցը սկսում է պարտք մնալ ՀԷԿ-երին, ՋԷԿ-երին ու ԱԷԿ-ին: Իսկ մենք բողոքում ենք, որ Վրաստանին կոպեկով հոսանք է վաճառում: Ուղղակի չի կարող չվաճառել, այլապես ի՞նչ պետք է լինի Էլ. էներգիայի հետ: Հիմա եթե բաշխիչ ցանցը թանկացնի էլ էներգիան բնակչության համար, ապա արտադրողն էլ այն թանկացնելու է բաշխիչ ցանցերի համար, արդյունքում ոչ մի հարց չի լուծվելու։
Հիմա ո՞րն ա լուծումը:
Ցանկացած հզորության ՀԷԿ 7-10 տարի աշխատելուց հետո ուղղակի դառնում է փող տպող մեքենա, գրեթե զրոյական ներդրումների պայմաններում այն միայն շահույթ է բերում: Եթե պետությունն աշխատեցնում է իր լծակները առ այն, որ այդքան տարի աշխատած ՀԷԿ-ը պետք է ինչ-որ փոքր գումարով հոսանք տրամադրի բաշխիչ ցանցին, բաշխիչ ցանցերը պիտի պետության իշխանության ոտքերը լվանան, ջուրը խմեն դրանից հետո: Մանավանդ որ մի քանի տարի առաջ հակառակ փորձը կար, բաշխիչ ցանցերն ավելի թանկ էին նոր ստեղծված ՀԷԿ-երից առնում հոսանքն ու էժան տալիս բնակչությանը (կարծեմ 27 դրամով առնում էին, ու ԱԱՀ-ն մեջը 25-ով տալիս ժողովրդին:) Մի քանի տարի հետո Երևանի նորաստեղծ ՋԷԿ-ն ու Հրազդանի 5-րդ էներգաբլոկն էլ կսկսեն շահույթ ու գերշահույթ բերել, մանավանդ որ ոնց որ գազի էժանացման մասին ինչ-որ շշուկներ կան: Նույնը պիտի պարտադրել նաև նրանց: Իսկ ավել արտադրված էներգիան կոպեկներով Վրաստանին չենք տալիս, Իրանին ենք տալիս ՁՐԻ, էդ ՁՐԻ-ն մեզ ավելի շահույթ կբերի, քան Վրաստանից ստացածը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել