Հայաստանում զարգացրել ենք հիվանդագին բնավորություն կամ մշակույթ, որ կոչվում է եսասիրություն ու փառամոլություն, փոխանակ զարգացնեինք, ինժիներության, գիտության, կրթության ու ժողովրդին ծառայեցնելու արհեստների տեսականիները, ու փորձեինք ստեղծել մշակույթ ոչ թե անձնական փառամոլության ու եսասիրության համար, այլ համամարդկային կենցաղը ու կյանքի մակարդակը բարձրացնելու համար արհեստներ:
Օրինակ՝ առաջին իսկ պատեհ առիթի դեպքում սովետական ժամանակներում հայ բանաստեղծների, գրողների շրջանում, երաժշտության, գեղանկարչության և այլ ոլորտներում հայն ինքն իրեն գերազանցեց՝ արտադրելով համեմատաբար շատ մշակույթով զբաղվողներ, հարյուր հազարավոր բանաստեղծությունների գրքեր հրատարակվեցին, բանաստեղծների ծով էր Հայաստանում... Ու հիմա նստած մտածում եմ՝ արդյոք գիտությանը, բժշկությանը, շինարարության տեխնիկայի, ինժիներության, տարբեր արհեստներին հուփ տալու փոխարեն հայը հո՞ւպ տվեց ռուսական ստից «զա ռոդինու» կամ «հայերնիքի համար» սուտ փիլիսոփայությանը, փոխանակ լիներ «մարդու կյանքը բարելավելու համար», ու փոխանակ արժեքավոր մտքեր փչացվեին հայրենասիրության, ծառ ու ծաղիկին, սար ու ձորին սիրահարված ու լացակումաց, երկիր չկառուցող, փոր չկշտացնող վերացականի վրա, որի վրա «վատնվեց» հարյուր հազարավոր կարիերաներ, մարդկային ուժ ու պոտենցյալ: Ավելորդ է բանաստեղծների ու գրողների շարանների անունները որպես օրինակ բերելը... Կարծում եմ՝ հիմա էլ նստել բանաստեղծություն գրելով, երգ ու պարով, ծափ տալով երկիր կառուցել չի լինելու:
Մտածում եմ՝ լրիվ մարդկային ուժի կորուստ էր մեր վաղ անցյալի բարի ու լավ բանաստեղծների բանակը, ու այն հսկա գրադարանը, որ մեզ ժառանգեցին, ու հիմա կարդացող էլ չկա, կամ ժամանակ չկա նրանց հարյուրավոր կամ հազարներին հիշել, և ինչո՞ւ հիշել...երբ գործ կա տանը ու երկրում անելու...
Թուրք թշնամին՝ մեր դռանը նստած, իր ռազմական պոտենցյալով, տգետ ու սոված ասկյարներով, նպաստավոր պահ է ման գալիս, որ հայի երգ ու պարը, բանաստեղծական ռոմանտիկան վերջ տա, փչացնի:
Ու դուրս է գալիս՝ «Ճպուռն ու մրջյունի» պատմությունը հենց հայերիս համար է գրված, սակայն երբեք մարդ ինքն իրեն չի վերագրում «ուրիշի» ցավը...
Կարծում եմ՝ պետք է գիտակցության գանք, մարդկանց ու երիտասարդներին արժանավայել տներ ապահովենք, ֆիզիկապես և գիտակցաբար աշխատենք, հայ ժողովրդին ծառայենք, կյանքի մակարդակը բարձրացնենք, երկիրը մաքուր պահենք, հիգիենային ուշադրություն դարձնենք, հիվանդությունները սահմանափակելուն ու բուժումներին, երեխաների մասին բոլոր ոլորտներում հոգ տանելուն ուշադրություն դարձնենք, կրթության ու բժշկության, ինժիներության ու տարբեր ոլորտներում արհեստավորներ արտադրենք և վերջ տանք թուրքի լացակումած մուղամները գրել-կարդալուն, սար ու ձոր գովելուն, ծառ ու ծաղիկ նկարելուն և երգ ու պարով, ծափ տալով օր վատնելուն...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ANGELABARSEGHIAN/posts/4351949189482
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել