Ռեալ-Յուվենտուս հանդիպմանը հետևում էի՝ չերկրպագելով ոչ մեկին, ուղղակի հաճույք էի ստանում ֆուտբոլից:
Ու Ալվարո Մորատա...
Ֆուտբոլիստ, որ այսօր ֆուտբոլային մի մեծ պատմություն գրեց, որ կարողացավ հուզել միլիոնավոր ֆուտբոլասերների, որ ստիպեց ծափահարել իրեն ու իր թիմին դուրս բերեց եզրափակիչ:
Ռեալը ժամանակին արհամարհեց իր նախկին սանին ու ոչ մի հույս չկապելով նրա հետ՝ վաճառեց Յուվենտուսին: Ու ինչպես տեսանք՝ Մորատան այսօր ապացուցեց Ռեալի ղեկավարությանն ու մարզչական շտաբին, որ իր վաճառքը ճակատագրական ու սխալ էր:
Այսքանից հետո Մորատան նորից իր բարձրության վրա գտնվեց ու եզրափակչի գին ունեցող գնդակը չնշեց՝ հարգելով իր նախկին թիմին...
Հ.Գ. Ու այս ամենը կոչվում է ֆուտբոլ, որտեղ խաչվում են մարդկային ճակատագրերն ու գրվում պատմություններ...
Պետք է սիրել, զգալ ու ապրել ֆուտբոլով, վերջ !