Աչքս լույս. ուղիղ մեկ տարի տառապեցի բութ և շատակեր դատավոր-դատախազների ձեռքին, մինչև հասա նրան, որ քրեական գործ հարուցվեց Երևան Ջուր ընկերության աշխատակիցների նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 214 հոդվածի հատկանիշներով, իսկ նոր քննիչն ասում է, որ անկախ նրանից՝ նրանց մեղավորությունը կապացուցվի, թե՝ ոչ, գործը կարճվելու է... վաղեմության ժամկետի պատճառով։ Պարզվում է՝ թեթև հոդվածների համար 2 տարի վաղեմության ժամկետ է սահմանված։ Փաստորեն իզուր չէր, որ վերաքննիչ դատարանից մինչև Շենգավիթի դատախազություն (և հակառակ) գործը 1-2 ամսում է հասնում, իսկ դատավորը 4 ամիս գործը քնեցնում է սեյֆում։
Ի՞նչ պակաս Լիսկա է Երևան Ջուրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել