Բրիտանացի գիտնականներն անցկացրել են հերթական զարմանալի փորձը, որին մասնակցել է 20-30 տարեկան 17 տղամարդ: Փորձի ընթացքում տղամարդիկ պետք է մի քանի օր շարունակ տարբեր քանակությամբ գարեջուր օգտագործեին: Ի մի բերելով արդյունքները և վերլուծելով յուրաքանչյուր մասնակցի առողջական վիճակը՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ գարեջուրը կարող է խթանել մարդու սրտանոթային համակարգը: Գարեջուր խմելուց հետո 1-2 ժամվա ընթացքում գիտնականները գնահատել են փորձի մասնակիցների սրտի աշխատանքը:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ գարեջուր խմելուց հետո առաջին երկու ժամվա ընթացքում տղամարդկանց արյան շրջանառությունը լավանում է, զգացվում է արյան ուժգին հոսք դեպի մարմնի որոշ մասեր: Ավելի ուշ գիտնականներին հաջողվել է պարզել, որ արյունատար համակարգի նման վիճակն օգնում է 30 տոկոսով իջեցնել կաթվածների և սրտի նոպաների հավանականությունը:
Նման փորձարկումներ են անցկացվել նաև ոչ ոգելից գարեջրով և օղիով, սակայն ինչպես պարզվել է՝ միայն սովորական գարեջուրն է օժտված «բուժիչ» ազդեցությամբ: Չնայած մեկ ուրիշ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մարդու սրտի վրա բարերար ազդեցություն է թողնում ոչ թե ոգելից խմիչքը, այլ գարեջրում պարունակվող հակաօքսիդիչները: Հենց այդ պատճառով էլ բժիշկները խորհուրդ չեն տալիս անոթների առաձգականությունը լավացնելու նպատակով չարաշահել գարեջրային բուժակարգերը:
Ի դեպ, վերջերս տարբեր երկրների գիտնականները գարեջրի ազդեցությունն ուսումնասիրող երկարատև հետազոտությունից հետո եկել են այն եզրակացության, որ չափավոր քանակությամբ ոգելից խմիչք գործածելու համար ամենանպատակահարմարը հենց գարեջուրն է: Բացի դրանից՝ գիտնականները հայտարարել են, որ գարեջրի մասին այսօր շատ առասպելներ կան, որոնք իրականությանը չեն համապատասխանում:
Շատերը պնդում են, թե գարեջրի մեջ կան շատ խտահավելանյութեր, բայց իրականում դրանք ավելին չեն, քան կաթում կամ էլ նարնջի հյութում: Բանն այն է, որ գարեջրի բաղադրության մեջ պարունակվող սպիրտն ու գայլուկն (հմուլ) արդեն իսկ խտանյութեր են: Իսկ արտադրողները գարեջուրն ընդամենը զտում և փաթեթավորում են:
Համարվում է, որ գարեջուրը շատ կալորիական ըմպելիք է: Բայց իրականում կալորիականությամբ այն համադրելի է կաթի հետ և նույնիսկ զիջում է նարնջի հյութին: Եթե գարեջուրը լիներ կալորիաների ստացման միակ աղբյուրը, ապա օրվա ընթացքում անհրաժեշտ չափաբաժինն (2000-2500 կալորիա) ապահովելու համար մարդը պետք ժամը մեկ 1 լիտր գարեջուր խմեր:
Սխալ է նաև այն պնդումը, թե գարեջուրն օրգանիզմում մեծացնում է վատ խոլեստերինի քանակը: Իրականում գարեջուրը ոչ միայն խոլեստերին չի պարունակում, այլև կարող է բարերար ազդեցություն ունենալ՝ նստվածքների հետ օրգանզիմից հանել նաև վատ խոլեստերինը:
Գարեջրի չափավոր գործածումն ունի նաև սոցիալական կողմ՝ օգնում է լիցքաթափվելուն: Չէ՞ որ միշտ էլ կարելի է ընկերների հետ մի քանի ժամ անցկացնել՝ գարեջրի բաժակը ձեռքին:
Գիտնականներն ապացուցել են, որ գարեջուրը, մանավանդ չզտվածը, պարունակում է Բ խմբի շատ վիտամիններ և ֆոլիաթթու, որն օգնում է կանխել սրտի նոպաները: Գարեջրի մեջ կան նաև շատ կալիում և մագնեզիում:
Նույնիսկ ամենատարաշխարհիկ երկրների զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս տեղական՝ նույնիսկ շշալցված ջրի փոխարեն գարեջուր խմել: Նույնիսկ վատ գարեջուրը շատ ավելի անվտանգ է, քան ջուրը:
Որոշ գիտնականներ հայտարարում են, որ քսանտոգումոլի և ֆլավոնոիդի մեծ պարունակության շնորհիվ գարեջուրը հիանալի պայքարում է քաղցկեղի դեմ: Հենց այդ պատճառով էլ գերմանացիները գարեջուր պատրաստելիս շատ կսանտոգումոլ են լցնում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/819955668095630?ref=notif¬if_t=close_friend_activity&__mref=message
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել