Տիգրան Խզմալյանի արարքն ունի ուղիղ պատճառահետևանքային կապ և արտացոլում է իրականության մի մասը, որի մասին լռում են շատերը, իսկ խոսում է ընդդիմությունը... Եվ հենց ընդդիմությունն է դարձրել այն իր մենաշնորհը և, վայելելով տրված ազատության ամբողջական բերկրանքը, կարողանում է նույնիսկ չանչից փիղ սարգել.. Բա հոմ պարապ չի՞ մնա դատարկության մեջ... Եվ հենց երկրի ներսում սեփական առատների բացառելու պատրաստակամության բացակայությունը բերում է նրան, որ հայտնվում են նորանոր հուդաներ... Եվ եթե Քրիստոսը գամվեց, որպեսզի հարությունով փրկի, ապա այս դեպքում հարկ կլիներ, որպեսզի իշխանական վերնախավը լրջագույն հետևություններ աներ և մի հատ մտորեր, թե ինչ ստիպեց վաստակավոր ռեժիսորին, ով անմահացրած է նույնիսկ «Հայաստան» հանրագիտարանում, վարվել նման կերպ։ Միգուցե արժե մի հատ հետին հայացք նետել և ինչ-որ մի բան փոխել վարքագծի ու վարքականոնների մեջ, որպեսզի ներկայիս վիճակն այդքան չհրճի մեր հարևաններին, եթե մեզ համար, իրոք, այնքան կարևոր է նրանց կարծիքը կամ մարմաջը... Ժամանակին մենք ՀԱՎԱՏԱՑԻՆՔ, ՈՐ ԿՓՈԽՎԻ։ Հիմա փոխելու ժամամակն է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել