ՀԷՑ-ի վաճառքի լուրերը տակնուվրա են արել հասարակությանը, սակայն ոչ թե նրա համար, որ երկիրը բարեխիղճ ներդրող է կորցնում, այլ նրա համար, որ վերջիններիս պատճառով էներգետիկ համակարգը բարդ վիճակում է հայտնվել:
Վերջին շրջանում որպես ներդնող շրջանառվում է ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանի անունը, ով իր ներդրումներով ու բարեգործություններով բավականին լավ համբավ է վաստակել:
Եթե անկեղծ լինենք, մեր երկիրը Կարապետյանների նման մարդկանց կարիք շատ ունի, որովհետև շատերն են գալիս-գնում, իսկ Սամվել Կարապետյանի նման մարդիկ միշտ գործում են՝ առանց էական փիառ ակցիաների կամ ցուցադրական երեկոների:
Անհասկանալի է, թե ինչու են ոմանք փորձում Կարապետյաններին «տեղավորել» ՀԷՑ-ի սև գործարքներում, առավել ևս էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը կապել նրանց հետ:
Որտե՞ղ է տրամաբանությունը, ո՞րն է միտումը նսեմացնելու մարդկկանց դերակատարությունը, թե՞… մի խոսքով պարզ չէ:
Խոսքն այս պահին գնում է Սամվել Կարապետյանի մասին, սակայն երկրում կան նորմալ գործարարներ, ովքեր հաճախ են ընկնում են այս կամ այն ուժի հարվածների տակ ու թիրախ դառնում:
Լավ, ի՞նչ ենք ուզում մենք, որ մեր տեղն աշխատեն, մեր տեղը ներդնեն, իսկ մենք վերևից նայենք ու հաշվենք, թե որ մի հայն իր փայը չի ներդրում Հայաստանո՞ւմ: Իսկ ի՞նչ է անում մեզանից յուրաքանչյուրը մեր երկրի, մեր հողի համար: