Շատ մեծ ցավ է տեսնել նման պատկեր...
Ամոթ է, որ մինչև հիմա զոհվածների հարազատների հարցերը պատասխան չեն ստացել:
Կարծում եմ՝ նման դեպքերում պետք է ակցիաներ անեն ոչ թե սգավոր մայրերը, այլ համապատասխան հարցերով զբաղվող ՀԿ-ները:
Ինչ վերաբերում է, թե ով ում է ծեծում... Առանց էմոցիաների եթե նայենք, ոստիկանները փորձում են տեղափոխել դիմացի մայթ: Հրում են: Հրածն էլ գիտեմ, թե ինչ ցավոտ է... Հետո երկար ժամանակ է պետք, որ ցավն անցնի...
Մայրերն անում են գործողություններ, որոնց համար հոդված է նախատեսված... Բայց իրենք էլ գիտեն, որ նման բան չի արվի...
Ինքս եմ մի անգամ հետևից գրկել զոհված զինվորի մոր և որքան ուժ ունեի՝ հետ էի քաշում, որ պայուսակի հարվածներով կառավարության շենքի դռան ապակին չջարդի, չվնասվի... Շատ բարդ էր, որովհետև զգում էի, որ այդ կինը ոչնչից չի վախենում և ամեն ինչի պատրաստ է... Հետո իրար փաթաթված լացում էինք....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/izabelle.abgaryan?fref=ts
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել