Ամենահին ազգային հիմնը ճապոնական է: Նրա տեքստը գրված է 9-րդ դարում և կազմված է 4 տողից: Իսկ ամենաերկարը հունականն է, որն ունի 158 տող:
Միջնադարում բուժաշխատողի հեղինակությունն այնքան ցածր էր, որ Գերմանիայում արհեստավորներին տրվող ծննդյան վկայականներում գրվում էր. «Ծնունդն օրինական է: Ազգականների մեջ չկան ճորտեր, բուժողներ, բաղնիքի աշխատողներ և այլն»:
Ձիերը կանգնած ավելի լավ են քնում, քան պառկած: Նրանք կարող են առանց պառկելու անցկացնել մի քանի ամիս:
Երկրագնդի ամենամեծ քաղցրահամ լիճը Բայկալն է, որը պարունակում է երկրագնդի բոլոր քաղցրահամ ջրերի մեկ տասներորդ մասը:
Ամենաերկար ճառն արտասանել է ամերիկյան սենատոր Ջ. Ռալֆ Ջեսկին: Նա ճառը սկսել է 1986թ. ապրիլի 3-ի կեսօրին և ավարտել ապրիլի 5-ի առավոտյան ժամը 3-ին: Նրա ելույթի թեման այն նախագծի քննադատությունն էր, որը վերաբերում էր ակնոցների համար վճարելու կարգին:
Ամենափոքր բանակն աշխարհում ունի Սան Մարինո պետությունը՝ 11 հոգի: Կոստա Ռիկա, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Մոնակո պետությունները բանակ ընդհանրապես չունեն:
Ամենամեծ գրադարանն աշխարհում ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանն է Վաշինգտոնում: Այստեղ պահվում է 60 միլիոն կտոր գիրք, իսկ գրադարակների ընդհանուր երկարությունն անցնում է 456.8 կիլոմետրից:
1887թ. կառուցված Բեռլինյան Շպանդաու բանտը, որը նախատեսված էր 600 բանտարկյալի համար, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդամենը մի կալանավոր ուներ՝ նացիստական հանցագործ Ռուդոլֆ Հեսսը: Բանտի մենախցում 40 տարի անցկացնելուց հետո ի վերջո նա ինքնասպան եղավ՝ կախվելով էլեկտրալարով: Նրա մահից հետո Շպանդաու բանտը քանդեցին:
Ամենաերկարը բանտում նստել է Նյու Յորքի հյուրանոցներից մեկի հանձնակատար Պոլ Գեյդը: 1911թ. 17 տարեկան հասակում նա դատապարտվեց սպանության համար և ուղարկվեց Հեշկիլ ուղղիչ գաղութը: Գեյդելը այնտեղից դուրս եկավ միայն 1980թ.՝ ընդհանուր առմամբ բանտում անցկացնելով 68 տարի, 8 ժամ և 2 օր:
Թայլանդի կենդանաբանական այգիներից մեկում տեղի է ունեցել յուրօրինակ բժշկական միջոցառում: Փղերից մեկին, որը զրկվել էր ատամներից և սովամահության էր դատապարտված «առաջարկել» են պրոթեզներ: Փորձը հաջող է ավարտվել և սոված հսկան նորից հնարավորություն է ստացել ճաշակել իր «խորտիկները»:
18-րդ դարում Շվեյցարիայում ապրում էր Շևալյե անունով մի մարդ, որը սեփական զարկերակի միջոցով հաշվում էր ժամանակը: Նա հաշվում էր կատարում երկու թվերի միջոցով 1.5 և 12: Օրվա ցանկացած պահի առանց հապաղելու նա ասում էր ժամը: Նույնիսկ քնից արթնացնելով, վեճի մեջ ներքաշելով՝ հանկարծակի հարցնում էին ժամանակը, նա մի վարկյան չէր սխալվում:
Մարդկային ուղեղը բաղկացած է 10 միլիարդ նյարդային բջիջներից և օժտված է 86 մլն միավոր ինֆորմացիա հիշելու համար:
Հյուսիսային Աֆրիկայում ապրող սատուրնիա պալիֆեա թիթեռը իր կյանքի առաջին 48 ժամվա ընթացքում սնվում է 86 հազար անգամ ավելի, քան իր քաշն է: Համեմատության համար պատկերացնենք 3կգ-անոց մի երեխա, որը օրվա ընթացքում 270 տոննա սնունդ կարող է ընդունել:
Ամենափոքրահասակ հեղինակն է համարվում ամերիկուհի Դորտի Ստրեյնը: Նա իր «Ինչպես է սկսվում աշխարհը» գիրքը գրել է 4 տարեկանում: Այն լույս է ընծայվել Նյու Յորքում, երբ նա ընդամենը 6 տարեկան էր:
ԱՄՆ-ում գործում է մի ընկերություն, ավելի ստույգ՝ ինստիտուտ, որի նպատակը Ձմեռ Պապերի ուսումնասիրությունն է: Ընկերության անդամները պատրաստում և հրապարակում են «գիտական» և «պատմական» փաստարկներ այն մասին, որ Ձմեռ Պապը գոյություն ունի: «Բանականության մշակույթ» կոչվող այդ ակումբի անդամներն են համարվում միայն նրանք, ովքեր սեփական աչքով տեսել են թռչող ափսե «ՉԹՈ»:
Ճապոնիայում մշակել և պատրաստել են մի մագնիտոֆոն, որը շաքարի սովորական կտորից երկու անգամ ավելի փոքր է: Մագնիտոֆոնը տեղադրված է մատանու շրջանակում: «Նկարը ուղղակի նկար է, ոչ թե հենց այս մատանու նկարը»:
Այդ մթերքի հիմնական արտահանողներն են Հնդկաստանը, Բանգլադեշը և Ինդոնեզիան, իսկ սպառողներն են Ֆրանսիան, Բենիլյուքսը. տարեկան մոտ 6000 տոննա: Խոսքը գնում է գորտի թաթիկների մասին:
Անգլիայում գործում է մի ակումբ, որի անդամ կարող են դառնալ միայն այն մարդիկ, ովքեր եղել են աշխարհի ոչ պակաս, քան 100 երկրներում: Այստեղ գոյություն ունի նաև «Շիկահերների ակումբ», որը պայքարում է «գազարագույն մազեր» ունեցողների նկատմամբ խտրականություն կիրառողների դեմ: Ընկերությունը, իմիջիայլոց, հիշատակում է շիկակարմիր մազեր ունեցող Գրելանդիան հայտնագործած Էրիկ Շիկահերին, Քրիստափոր Կոլումբոսին, Վինսեթ Վան Գոգին, Անտոնիո Վիվալդիին:
Գերմանացիների ազգանունները ի հայտ են եկել 850 տարի առաջ: Մինչ այդ մարդիկ ունեին միայն անուններ և մականուններ: 1150թ. ի հայտ են եկել առաջին ազգանունները, որոնք սկսվել են ժառանգաբար փոխանցվել սերնդեսերունդ:
ԱՄՆ-ում բջջային հեռախոս ունեցողների մեջ կատարված հարցումի հետևանքով պարզվել է, որ նրանց 86 տոկոսը կարծում է, թե հասարակական վայրերում բջջային հեռախոսով խոսելու ժամանակ չեն անհանգստացնում մնացած մարդկանց կամ անում են դա հազվադեպ: Բջջային հեռախոս ունեցողների 50 տոկոսը պնդում էին, որ շատ ժամանակ ուրիշներն էին խանգարում իրենց զանգերով և խոսակցություններով:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/x.gabrielyan/posts/247280425397453
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել