Խզմալյանին ոչ արդարացնելու խնդիր ունեմ, ոչ էլ ցանկություն, բայց մեղքս գալիս են այն «տրյուկաչները», որ չեն անդրադառնում այն խնդիրներին, որոնցից խոսել է։ Դուք եք մեղավորը, որ այդ խնդիրները կան։
Չեմ էլ կարդացել դեռ այդ հոդվածը, երևի իմաստ էլ չունի, քանի որ շատ լավ գիտեմ, թե ինչ «հետույքային» իրավիճակում է գտնվում ՀՀ-ն այս իշխանությունների վարած, ավելի ճիշտ՝ չվարած քաղաքականության արդյունքում։ Իսկ «տրուբաչները» ծառայում էին օրվա իշխանություններին։
Համաքաղաքացի «ձելավոյ տպեր», ինչո՞ւ չեք խոսում այդ խնդիրներից։ Ինչո՞ւ կռիվ չեք տալիս, որ ՀՀ-ում այնքան արդարություն լինի, որ ոչ մեկ իրեն ոչ մի կարգի իրավունք չվերապահի վատաբանել տվյալ պահի իշխանությանը, ընդդիմությանը կամ առավել ևս հայրենիքը։
Առաջին մեղավորը հենց դուք եք, որ Խզմալյանն այդ հարցազրույցը տվել է։ Դուք ձեզ հռչակել եք ՀՀ քաղաքացի, հայ ազնիվ զավակ, միգուցե և քրիստոնյա, բայց ոչինչ չեք անում մարդկանց ու ձեր հայրենակիցների ազատությունների, իրավունքների ու արդարությունների համար։ Ձեզ հանդիպում ենք միայն այստեղ՝ ֆեյսբուքներում։
Մարդիկ էլ կան, որ «տրյուկաչ» չեն, բայց մեկ-մեկ տրյուկներ են անում։ Դա էլ անվանվում է ուղղորդվել։ Ու մեզ մնում է գլխի ընկնել, թե ինչու հիմա Խզմալյանը հարցազրույց տվեց այդ կայքին, ու ինչու այստեղ մեծ աղմուկ բարձրացվեց այդ հարցազրույցի համար, և ով է շահում այդ ամենից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/1003489096329651?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել