Պատիս տեսա, որ ֆեյսբուքում արագ տարածվում է մի տեսանյութ՝ «Ոստիկանները հարվածում ու սադրում են սևազգեստ մայրերին», ու ասեցի՝ տեսնեմ, թե այդ ինչ է եղել։
Ու ի՞նչ եք կարծում՝ արդեն առաջին վայրկյաններից ակնհայտ էր, որ եթե ինչ-որ մեկն էլ սադրում է այդ տեսանյութում, ապա նրանք հենց սևազգեստ մայրերն էին։ Ավելի ուշադիր նայելիս տեսա, որ այս կանայք դարձել են պրոֆեսիոնալ պիկետչիկ, արդեն քանի տարի է՝ նույն էս մի քանի հոգին են պարբերաբար հայտնվում նման բախումների կիզակետում։
Գիտե՞ք ինչ, ոստիկաններն ահավոր զուսպ և բարեհամբույր էին այս տեսանյութում իրենց պահում։ Հիշեցման կարգով ուղղակի նշեմ, որ Տիգրան Առաքելյանը մի քանի տարի բանտում անցկացրեց հենց նրա համար, որ ոստիկանի էր հարվածել, իսկ այս կանանցից ամենահիստերիկը մի 10 անգամ տեսախցիկի առջև հարվածեց ոստիկանին, որը գործում էր օրենքի շրջանակներում։
Իսկ ամենազզվելի դրվագն ինձ համար այն էր, որ նույն այդ կինն առանց ամոթից գետինը մտնելու ասում է. «Ես իրավունք ունեմ քեզ խփելու, որովհետև տղես մեռել ա»։ Հազար ներողություն, բայց ղալլաթ են արել նման բան ասողները։ Ցավում եմ, որ ինքը որդի ա կորցրել, բայց դա ոչ մի կերպ չի նշանակում, որ ինքը կարող է օրենք խախտել ու նման կերպ իրեն պահել։
Ես էլի էի լսել խոսակցություններ, որ իրականում այս բողոքավոր խումբը բիզնես է սարքել իրենց երեխաների հիշատակը՝ քաղաքական մանր սադրանքների համար օգտագործելով, բայց հիմա արդեն էլ կասկած չունեմ, որ դրանք զուտ խոսակցություններ չեն։
Իսկ ոստիկաններին շնորհակալություն՝ էդքանից հետո էլ այդքան համբերատարություն ու զսպվածություն ցուցաբերելու համար։ Հիստերիկներով հիանալու փոխարեն էլ խորհուրդ կտայի հիշեիք, որ այս տեսանյութն ինքնին բավարար ապացույց է, որպեսզի այդ կնոջը մինչև 6 տարվա ազատազրկման դատապարտեն, բայց նրան անգամ բերման չեն ենթարկում։ Գնալով հակվում եմ նրան, որ իզուր։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1576740182591920&id=100007678606149
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել