1976թ. հոկտեմբերի 20-ին՝ իր 16-ամյակից 10 օր առաջ, Դիեգո Մարադոնան տոնեց իր նորամուտը «Արգենտինոս Խունիորսի» կազմ: Ուղիղ 15 տարի առաջ՝ 1997թ. հոկտեմբերի 30-ին, Դիեգոն հայտարարեց ֆուտբոլը լքելու մասին: Այսօր նա նշում է իր 52-րդ տարեդարձը: 52 տարիների ընթացքում Մարադոնան դարձավ ֆուտբոլի պատմության իսկական լեգենդ, աստվածատուր տաղանդով օժտված մարզիկ, որից հաջողությունը նույնպես հեռու չէր: Միաժամանակ Մարադոնան մի յուրօրինակ անձնավորություն էր` իր լավ ու վատ, հիանալի ու սարսափելի կողմերով, իր վարած կյանքով, որը ոչ միշտ էր օրինակելի, սակայն հետաքրքիր  էր ու տպավորիչ: 20-րդ դարի մեծագույն այս ֆուտբոլիստի 52-րդ տարեդարձին «Գոլիզեում» բլոգը ներկայացնում է.
 10 լավագույն արտահայտությունները Մարադոնայի մասին

10. «Ժամանակի ընթացքում անպայման կասեն, որ Մարադոնան կարևոր էր ֆուտբոլի համար այնքան, ինչքան Մոցարտը երաժշտության համար». Էրիկ Կանտոնա:
9. «Մարադոնա, Մարադոնա, Մարադոնա, Մարադոնա, Մարադոնա...». Խոսե Մունյոս:
8. «Ֆուտբոլի Աստվածն եկել է Նեապոլ». ողջ Նեապոլը 1984թ. հուլիսի 5-ին:
7. «Մարդ, որը լայնացրեց Իտալիայի ֆուտբոլային քարտեզը. մինչ Մարադոնան ամենահարավային քաղաքը, որի թիմը դարձել էր չեմպիոն, Հռոմն էր». Իտալական ԶԼՄ
6. «Մարադոնան միայն անհատական խաղի հանճար չէ: Նրա փայլուն ելույթները դաշտում չեն կարող ստվեր նետել իր թիմային գործողությունների վրա». Կառլոս Բիլարդո
5. «Իսկ գիտե՞ք՝ ինչու մենք հաղթեցինք Մեքսիկայում: Որովհետև մեր թիմում կային 20 նորմալ խաղացողներ և մեկ աննորմալ: Հենց այդ աննորմալն էլ հաղթեց առաջնությունը». Խորխե Վալդանո
4. «Նեապոլը կարող է հիանալ երեք բաներով` Վեզուվով, ծովածոցով և Մարադոնայով». նեապոլիտանական ասացվածք:
3. «Մարադոնան անհրաժեշտ է Արգենտինայի բնակչության ամենաանապահով խավերի համար, որոնք Աստծո կարիք ունեն, և դրա համար էլ նույնացնում են Դիեգոյին նրա հետ». սոցիոլոգ Էլիսեու Վերոն
2. «Թիմի 90%-ը Մարադոնան էր, 10%-ը` Վալդանոն: Վերջ». Սեզար Լուիս Մենոտին 1986թ. չեմպիոնության մասին
1. «Մարադոնան` սրտերում, Իտալիան` երգերում». «Սան Պաոլո» մարզադաշտից 1990թ. ԱԱ ժամանակ
Դիեգո Մարադոնայի լավագույն 10 արտահայտությունները.
10. Մայրս կարծում է, որ ես լավագույնն եմ: Ես երբեք չեմ հակառակվի մորս:
9. Լավ է, որ աշխարհում կան համասեռամոլներ: Նրանք թողնում են մեզ համար ավելի շատ գեղեցիկ կանանց:
8. Նրան անհնար է հասնել: Ավելի հեշտ է խոսել Օբամայի հետ, քան Լեոյի:
7. Պելեին վաղուց ժամանակն է վերադառնալու թանգարան: Իսկ Պլատինին ֆրանսիացի է: Մենք գիտենք՝ ինչ են իրենցից ներկայացնում այդ մարդիկ: Նրանք անկեղծորեն հավատում են, որ բոլորից լավն են:
6. Աստված օժտել է ինձ լավ խաղով, դրա համար էլ ես ամեն անգամ խաչակնքում եմ խաղադաշտ մտնելիս. ինձ թվում է, որ եթե ես դա չանեմ, ապա կդավաճանեմ նրան:
5. Ես ատում եմ այն ամենը, ինչ գալիս է ԱՄՆ-ից: Ես հավատում եմ Չավեսին, ես «չավեսական» եմ: Այն ինչ անում է Չավեսը, այն ինչ անում է Ֆիդելը, դա է լավագույնը:
4. Արգենտինան ես եմ:
3. Ես ունեմ 23 վայրի կատու, որոնք պատրաստ են թողնել իրենց կաշիները խաղադաշտում:
2. Ես ձայնազուրկների ձայնն եմ, ժողովրդի ներկայացուցիչը: Ես նրանցից մեկն եմ և ոչնչով նրանցից չեմ տարբերվում: Ուղղակի բոլորը խցկվում են իմ մոտ միկրաֆոններով, և ես ունեմ հնարավորություն ամեն ինչ ասելու: Իսկ այդ մարդկանց իրենց ծանր կյանքում ոչ ոք չի տալիս այդ հնարավորությունը:
1. Ես կարող եմ լինել սև կամ սպիտակ, բայց ես երբեք մոխրագույն չեմ լինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել