Արաբերեն՝ ֆիդայի, հայերեն` հայդուկները մի խոսք ունեին` «Ով զարկվի, դավաճան է»: Իմաստը երկար որոնել պետք չէ, հայդուկները քանի որ մեր ցանկացած թշնամուց թվաքանակով քիչ էին, հետևաբար իրենցից յուրաքանչյուր զոհ (զարկված) դիտարկում էին որպես սեփական շարքերի նոսրացում, ինչը դասալքության պես մի բան է` վերջին, գուցե ստոր հաշվարկով:
Հիմա ժամանակները փոխվել են, հայդուկներ էլ չկան (խոսքը մեր մեջ` փառք Աստծո), հիմա` պատերազմական այս վիճակում (կիսապատերազմական վիճակն էլ պատերազմ է, գուցե ավելի վատ), դավաճան համարվում է նա, ով անցնում է ինքնակամ հակառակորդի կողմը: Նման դեպքերն ունենք, շատ չեն, բայց անգամ մեկը շատ է: Ու ինձ համար ոչ մի տարբերություն չկա՝ հայրենի սահմանները պահող զինվորն է անցնում ինքնակամորեն հակառակորի կողմը, թե հայրենիքում իր համար հանգիստ կինո նկարողն ու կինո սարքողն է ինքնակամ հարցազրույց տալիս հակառակորդի կողմի լրատվամիջոցին, որտեղ պատմում է, թե Հայաստանի իշխանություննները գանգստերներն են, և որ արտագաղթը քանի գնում, մեծանում է Հայաստանից (տիպօ՝ ուրախացիր, թշնամի, հայերը հեռանում են էլի):
Երկուսն էլ մեծ հաշվով դավաճանություն է: Այսքան բան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել