Շատ վաղուց այսպիսի անհեթեթ հրապարակման չէի հանդիպել, որտեղ այդքան ճչուն միահյուսված լինեն տրագիկոմեդիան, աբսուրդն ու քծնանքը։ Ուրեմն, դրել են ու 3 հատորանոց սենտիմենտալ հարցազրույց են վերցրել Հայաստանի ամենաձախողված հեռուստաընկերության՝ ՕԵԿ-ին պատկանող Հ3-ի գլխավոր տնօրեն և աշխարհի ամենատարօրինակի իմիջով սերիալային դերասան Արամ Հովհաննիսյանից։
Ու ողջ հարցազրույցի ընթացքում ոչ լրագրողն ա հասկանում, թե ինքն ինչ ա հարցնում ու հանուն ինչի, ոչ էլ ընթերցողն ա հասկանում, թե ինչ ա կարդում այդ բառակույտը։ Մի հարցում քծնանքի տիեզերական մասշտաբով հետաքրքրվում են Արամ Հովհաննիսյանի դերասանական կարիերայից (էս մեկը հատկապես չքնաղ էր, վստահ եմ, որ այդ հարցը տալուց հետո հարցնողը համբուրել է Հովհաննիսյանի աջը. «Այն, որ Դուք սիրված դերասան եք, դա անբեկանելի փաստ է: Ձեր կողմից մի քիչ դաժան չէ՞ արդյոք Ձեր երկրպագուներին զրկել Ձեր արվեստը վայելելու հաճույքից), իսկ մյուս պահին հեռուստաընկերությունից, հետո էլի դերասանությունից...
Մարդն էլ լուրջ-լուրջ և պաթոսով պատասխանում է այսօրինակ հարցերին, ու անփորձ մեկը կարդա՝ կմտածի Մարլոն Բրանդոյի կալիբրի դերասան է, ով նաև BBC-ի կարգի մեդիայի տնօրենն է, կիսվում է իր աշխատանքային ու կենսական փորձով։
Մինչդեռ, դերասանն ընդամենը մի երկու սերիալներում հիմնականում բացասական դերեր խաղացած, ճաղատ, բայց, չգիտես ինչու, մազերի պոչիկով ու տարօրինակ բեղումորուքով մեկն է, ով նույն «Որոգայթում» այնպես էր խաղում, որ մոտս տպավորություն էր, որ իրեն ասել են, որ իրականում Համլետի էկրանավորման մեջ է խաղում, ու ինքը համահունչ տիպաժ էր բռնացրել...
Դերասանությունն էլ մի կողմ. լրջով գովում ա Հ3-ը, որն այսօր ամենացածր վարկանիշ ունեցող հեռուստաալիքն է, որի մասին հայտնի է միայն էն, որ մարդկանց ամիսներով փող չեն տալիս (դե խաբելու ու քցելու ավանդույթն ՕԵԿ-ի անբաժանելի մասն է), ու ամենաանհետաքրքիր ու գաղջ հաղորդումներն են հեռարձակում։
Լրջացեք էլի, ամոթ է ի վերջո։
Կից նյութն` այստեղ