Եթե հիմա 40%-ով թանկացնեն հոսանքը, դուրս կգա, որ 2 տարվա մեջ 100% թանկացում կունենանք: Սա աբսուրդ է: Ինչպե՞ս կարող ես 100 տոկոս թանկացնել մարդու «հացը», եթե նրա աշխատավարձն ու թոշակն առավելագույնը 15%-ով ես բարձրացրել: Թանկացնեք, մեկ է, էլի մինուսով եք աշխատելու, եթե սենց մնա ձեր կադրային համակարգը: Մեկ է, էլի Էլեկտրիկի հետ պայմանավորվելու են, կեսը կամ կեսից քիչը մուծեն ու մի փոքր հատված էլ տան նրան, ոնց որ հիմա է, իսկ խոշոր սպառողներն ընդհանրապես ոնց չեն տվել, տենց էլ շարունակելու են չտալ: Իրենք թքած ունեն ձեր ամենագեղեցիկ բանտիկների վրա: Դրա փոխարեն մի լավ ոլորտը վերահսկեք, ստվերը հանեք ջրի երես, վստահ եմ, որ ոչ միայն մինուսը պլուս կսարքեք, այլ նաև մեծ պրոգրեսիա կունենաք բիզնեսի առումով, ու թանկացնելու կարիք էլ չեք ունենա: Իսկ հիմա ասեմ, թե կառավարությունն ինչի է ուզում հաստատել դա, քանզի ստվերի տերը հենց իր անդամներից շատերն են՝ իրենց խոշոր ձեռնարկություններով: Ի՞նչ է եղել որ, միշտ էլ հաճելի է սեփական պարտքն ուրիշի վզին փաթաթելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել