Mediamonitor.am-ը գրում է.
ԱՄՆ-ի մասնագետների կողմից անցկացրած հետազոտության ընթացքում պարզվել է, թե որ քաղաքները 100 տարիների ընթացքում ընդմիշտ կանհետանան Երկրի երեսից: Գիտնականները նշել են յոթ մեծ քաղաքներ տարբեր մայրցամաքներում, որոնք տարբեր պատճառներով արդեն հարյուր տարի անց կդադարեն գոյություն ունենալ: Այդ քաղաքներն են`Դեթրոյթը, Սան Ֆրանցիսկոն, Մեխիկոն, Տիբուկտուն, Նեապոլը, Վենետիկը և ռուսական քաղաք Իվանովոն:
Գիտնականներն այսպիսի եզրահանգումների են եկել հիմնվելով մի շարք գործոների վրա`բնակավայրերի ենթակառուցվածքները, սոցիալական առանձնահատկությունները և աշխարհագրական դիրքը:
Վերը նշված քաղաքներից յուրաքանչյուրը կանհետանա տարբեր պատճառներով: Հայտնի է, որ Վենետիկն աստիճանաբար ջրի տակ է անցնում: Իսկ Մեխիկոն, հնարավոր է, անցնի գետնի տակ, քանի որ տեղակայված է դեռ հարյուր տարի առաջ չորացած լճի հատակին: Իսկ հարսնացուների քաղաք Իվանովոն զբաղեցրել է անհետացող քաղաքների յոթերորդ հորիզոնականը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ