Երբ ես լինեմ Ռուսաստանի Դաշնության տարածքում և գնամ հիվանդանոց, ինձ ուղարկեն Էսինչ էսինչովիչի կամ էսինչովնայի մոտ, դա նորմալ է. Ռուսաստանում այդպես են դիմում բժիշկներին և մյուսներին: Երբ ես լինեմ Ռուսաստանի Դաշնության տարածքում և գնամ դպրոց, դիմեմ մի մանկավարժի товарищ տերմինով, դա նորմալ է. Ռուսաստանում ԽՍՀՄ ավանդույթները՝ կապված ուսուցչին դիմելու հետ, պահպանված են: Ժամանակին, երբ Հայաստանը կամա թե ակամա ԽՍՀՄ կազմում էր, մեզ մոտ էլ դա նորմալ էր. ժամանակներն էին այդպիսին: Ես այդպես էլ չկարողացա հասկանալ, թե ինչու 23 տարվա անկախություն ունեցող Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև այսօր բժիշկներն ովիչ, ովնա վերջավորությամբ են ներկայանում, իսկ դպրոցներում մանկավարժները շարունակում են մնալ ընկեր, այլ ոչ օրիորդ, տիկին և պարոն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել