Բաղադրությունը`

2 տուփ անյուղ կաթնաշոռ
1 հատ ձու
2 ճաշի գդալ այլուր 
6 հատ բանան (կտրած)

Պատրաստման եղանակը`

Կաթնաշոռն անցկացնել մաղով, խառնել ձվի և այլուրի հետ, մանրակրկիտ խառնել: Բանանը ճզմել, պյուրե պատրաստել և ավելացնել կաթնաշոռի զանգվածին: Լցնել թխելու կաղապարի մեջ: Թխել 180 °C-ի տակ մինչև կարմրելը: Հանել ջեռոցից, վրան կտրտած բանաններ շարել և հալեցրած շոկոլադով ձև տալ, ինչպես նկարում է: 

Եթե սնվում եք դիետով, ապա այս բաղադրատոմսը հենց Ձեզ համար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել