Newsline.am-ը գրում է.

Նեպալում նոր հուժկու երկրաշարժի զոհերի թիվը հասել է 36-ի: Վերջին տվյալներով՝ վիրավորների թիվը հասնում է 1117-ի: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Նեպալի արտակարգ իրավիճակների կենտրոնին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նոր երկրաշարժից զոհվել է 16, վիրավորվել՝ 350 մարդ:

Նշենք, որ ստորգետնյա երկրաշարժի առաջին ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 10:05 րոպեին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից 83 կմ հեռավորության վրա: Դրանից հետո ևս վեց երկրաշարժ է գրանցվել, որոնցից ամենաուժգինը 6.3 մագնիտուդով է եղել:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Նեպալում 7,9 մագնիտուդով գրանցված երկրաշարժի հետևանքով լրջորեն տուժել է երկրի մայրաքաղաք Կատմանդուն, ինչպես նաև հարակից խիտ բնակեցված տարածքները: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է մայրաքաղաքից 82 կմ հյուսիս-արևմուտք: Սա Նեպալում գրանցված ամենաուժգին երկրաշարժն է վերջին 81 տարվա ընթացքում: Նեպալի իշխանությունները ապրիլի 28-ին եռօրյա սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի համար:

Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը անցել է 8,4 հազարը: Վիրավորների թին անցնում է 17,5 հազարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել