Esem.am-ը գրում է.
Երեկ նշանվել են Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններ Վիգեն Թադևոսյանն ու Անի Վարդանյանը: ESem.am-ի հետ զրույցում զույգը որոշ մանրամասներ է փոխանցել ու խոսել նաև առաջիկա հարսանիքի մասին:
Վիգենը, ով հեռուստադիտողին ծանոթ է «Քաղաքում», «Լիալուսին», «Երեք կյանք» և այլ հեռուստասերիալներից, մեզ հետ զրույցում նշեց, որ հայկական ավանդական նշանադրություն են արել՝ ընտանիքի անդամներով:
Քանի որ զույգը նախատեսում է ամռանն ամուսնանալ ու ճամփորդության մեկնել, որոշել է մինչ այդ նաև նշանադրվել: «Եվ քանի որ մեկնելուց երկու ամիս առաջ պետք է դեսպանատուն մտնեինք, որոշեցինք մինչ այդ օրինականացնել մեր հինգ տարվա հարաբերությունները,- ESem.am-ինհայտնեց Վիգենը՝ հավելելով,- հինգ տարի սպասել ենք այս օրվան: Ճիշտ է, նշանվելու որոշումը պատահական ստացվեց, սակայն շատ ավելի լավ ու հետաքրքիր եղավ ամեն բան»:
Ըստ զույգի՝ նախապատրաստական բոլոր հարցերով միասին են զբաղվել. նախապես ընտրել են նշանադրեքի մատանին, զամբյուղներն ու անհրաժեշտ մյուս պարագաները: Խոսելով իրենց հայկական, ավանդական նշանադրության մասին՝ Վիգենն ավելացրեց նաև, որ երեկոյի զրույցի հիմնական թեման թատրոնն է եղել:
«Մեր ծնողերն էլ շատ ուրախ էին, որ մենք միասին ենք աշխատում, նույն զբաղվածությունն ունենք, ու օրվա մեծ մասը միասին ենք անցկացնում»,- ասաց դերասանը, ով ապագա կնոջ հետ խաղում է թատրոնի մի քանի՝ «Մերսեդես», «Վիրուս», «Քաղցած է, կատաղած և շատ վտանգավոր», նաև՝ «40 օր համբառնալուց առաջ» ներկայացումներում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ