Բաղադրությունը`
6 ձու
2 բաժակ մածուն
2 բաժակ շաքարավազ
2 թեյի գդալ սոդա
3 ճաշի գդալ հալած յուղ
3 բաժակ այլուր
Կրեմի համար
6 ձվի դեղնուց
1 բաժակ շաքարավազ
3 ճաշի գդալ այլուր
1 բաժակ կաթ
200 գրամ կարագ
1 տուփ վանիլին
Կոկոսի փաթիլներ
Պատրաստման եղանակը`
Ձվի սպիտակուցները հարել, մինչև դառնա պինդ զանգված, ավելացնել շաքարավազը և նորից հարել, որից հետո լցնել հալած յուղը, մածունը սոդայով, մաղած այլուրն ու խառնել: Բաժանել 2 մասի: Ջեռոցը տաքացնել 180 °C, առանձին-առանձին թխել: Հովանալուց հետո յուրաքանչյուրը բաժանել 2 մասի:
Կրեմի պատրաստումը
Կաթը դնել կրակին, ավելացնել շաքարավազի հետ խառնած ալյուրը, անընդհատ խառնելով եփել, քիչ-քիչ ավելացնել նախապես հարած դեղնուցները (զգույշ լինել, որ ձվածեղ չդառնա): Վերջում ավելացնել վանիլինը: Հովացած կրեմին քիչ-քիչ ավելացնել ապտակելու աստիճան հարած կարագը: Շերտերն իրար միացնել կրեմով: Կրեմով պատել նաև ամբողջ տորթը: Ձևավորել կոկոսի փաթիլներով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/utem.am/photos/a.255496861245794.57116.254195044709309/731973310264811/?type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել