Mediamonitor.am-ը գրում է․
Ֆլինտ ամերիկյան քաղաքում քաղաքապետի ընտրություններում Գիգգլզ մականունով խոզը դարձել է թեկնածու: Ինչպես հաղորդում է CBS Detroit-ը, կենդանին թեկնածուների ցուցակում է հայտնվել տեղի փաստաբան Մայքլ Յուինգի ջանքերի շնորհիվ:
Տղամարդը որոշել է դնել խոզի թեկնածությունը այն բանից հետո, երբ նախընտրական արշավին իրենց մասնակցության մասին հայտնել են նախկինում օրենքը խախտած երկու հոգի: Նրանցից մեկը դատապարտված է եղել մարդասպանության համար, իսկ երկրորդը մեղադրվել էր մեքենան ոչ սթափ վիճակում վարելու համար:
«Իմ կարծիքով մարդասպանության համար մեղադրվող մարդու թեկնածությունը քաղաքապետի պաշտոնի համար կարող է գնահատվել որպես Ֆլինտի մասին բավականին վատ ազդանշան»,- հայտարարել է Յուինգը: Նա նշել է որ, Գիգգլզը խելացի կենդանի է, ինչը չի կարելի ասել մնացած թեկնածուների մասին:
Քաղաքապետի պաշտոնի թեկնածու Գիգգլզի ֆեյսբուքյան էջը մի քանի օրվա ընթացքում հավաքել է ավելի քան 1,5 հազար բաժանորդ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ