Newsline.am-ը գրում է.
Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամագրվելու որոշումը չի վերաբերում ոչ ոքի, բացի Վրաստանից և ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրներից: ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ` այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբեգը` Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ`Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպումից հետո:
ՆԱՏՕ-ն սատարում է ցանկացած ազգի ու պետության` իր ճանապարհն ընտրելու իրավունքը: Վրաստանի` ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հարցը վերաբերում է միայն Վրաստանին և ՆԱՏՕ-ի անդամ 28 պետություններին:
Սթոլթենբեգի խոսքով` Վրաստանն ու Հյուսիսատլանտյան դաշինքն աշխատում են այն գործողությունների ծրագրի ուղղությամբ, որի հիման վրա Վրաստանը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին: Այդ ուղղությամբ Վրաստանի աշխատանքը, ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, առաջընթաց է գրանցել: