Հակիրճ բնութագրություն.
Գանգուղեղի Adme.ru - 14-58 տարեկան դեռահասների մոտ զարգացած ծանր հիվանդություն: 
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ
Վարակակիրն աջուձախ մեջբերում է մեծ գրողների գործեր ու հանրահայտ ֆիլմեր, թեև դրանք չի կարդացել ու չի նայել, այլ ընդամենն անգիր է արել դրանցից մի երկու ֆրազ, որոնք կարդացել է համացանցերում ֆռֆռացող նկարների վրա: Կրոնական վեճերում միշտ պատմվում է անհավատ պրոֆեսորի ու Ալբերտ Էյնշտեյն անունով «այդ տղայի» պատմությունը, ազգայինի վեճերում՝ Նժդեհի «թուրքանման հայերի» «ցիտատը» (ցանկը՝ շարունակելի): Առավել սարսափելի դեպքերում հիվանդը դառնում է բլոգեր, գրող, տերմինալ ստադիայում բացում է սեփական սայտ, որը սկսում է լցնել փիսոներով բացած հանճարների մտքերի ցիտատներով:
ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ
Յուր ներկայությամբ հիվանդը կարող է խաթարել ցանկացած առողջ միջավայրի բանական անդորրը: Իրենով մահացու վտանգ է մինչև վերջ չձևավորված մանկական գանգատուփերին: Ինքը վարակակիրն, իր հերթին, գրավիչ սնունդ ու հեշտ զոհ է դառնում տարբեր տրամաչափի տռոլլերի համար:
ՎԱՐԱԿԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ
Վարակը փոխանցվում է Պաոլո Կոելիոյի ու Էլչին Սաֆարլիի ստեղծագործություններով, «Три метра над уровнем неба» և «Бойцовский клуб» կինոներով, «Ինձ պետք է էսինչ բանը», «Միշտ ժպտա, դու իմ ուրախությունն ես» ու նմանատիպ խմբերով:
ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿԱ
Պարբերական ընթերցանություն և կինոդիտում: Ուղեղի մարզանք՝ դիտածն ու կարդացածը վերլուծելու փորձերով: Մի վհատվեք, եթե չի մինչև վերջ չի ստացվում. հիշեք՝ ինչպես ասել է Ալբերտ Էյնշտեյը «Пролетая над кукушкиным гнездом» գրքում, «По крайней мере, я пытался»:
ԲՈՒԺՈՒՄ
Վերը թվարկված պրոֆիլակտիկ մեթոդների ինտենսիվ կիրառում: 23-24 տարեկանից հետո գանգուղեղի adme-ն, որպես կանոն, չի բուժվում: Այնուամենայնիվ, էգ վարակակիրի դեպքում կարելի է որոշակիորեն մեղմել հիվանդության ազդեցությունը և հասնել չափավոր ռեցեսիայի՝ տանելով նրան որձի: Ընտանեկան երջանիկ հոգսերով ծանրաբեռնված վարակակիրն ամբողջովին չի բուժվի, սակայն նոպաները կկրեն ժամանակավոր ու տարերային բնույթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել