Իմ խորին համոզմամբ՝ մեր պետության պրոբլեմների մեծ մասը սպառված կամ իրենց տեղում իրենց անարդյունավետությունն ապացուցած մարդկանց՝ պաշտոններին պահելն է: Ես վստահ եմ, որ, ասենք, Արամ Սիմոնյանը կամ Հովհաննես Թոքմաջյանը 50 տարի հետո էլ են համարելու, որ իրենք դեռ անելիք ունեն, բայց, ցավոք, դա իրենց սեփական պատկերացումն է միայն:
Հայաստանի կրթության համակարգը մեծապես կշահեր, եթե էս մարդկանց փոխարեն արտասահմանյան բուհեր ավարտած, թարմ ուղեղով ու ինչու ոչ նաև ներկայացուցչական արտաքինով երիտասարդ գիտնականներ լինեին: Երիտասարդ ու կայացած: Մարդիկ, ովքեր կգային ու սովետի շունչը կհանեին համալսարաններից, կվերացնեին կոռուպցիան ու կրթության որակի նոր ու բարձր չափանիշներ կսահմանեին, որ սովորել ցանկացող ուսանողն ինքնակրթության փոխարեն ակադեմիական կրթություն կստանար:
Էսօրվա համալսարանը քննությունից քննություն սովորելու, նոր հագուստը ցուցադրելու ու ժամանակ սպանելու տեղ է հիշեցնում: Ցավոք:
Կից նյութն՝ այստեղ