Դիմում եմ տղամարդկանց: Տղամարդիկ և նրանք, ովքեր իրենց տղամարդ են համարում
1.գոռալը, սիրած կնոջը մարդկանց մոտ կոպտելը տղամարդկության նշան չի,
2.ընկերուհուց բաժանվելուց հետո նրանից բամբասելը, վատաբանելը ու «ձեռ առնելը» միմիայն վախկոտության, ղզիկության ու տականքության նշան ա,
3. մարդկանց մոտ կնոջը քնքշանքով վերաբերվելը «ղզիկության» նշան չի,
4.չտեսի պես յուբկա բաց չթողնելը ոչ թե «սեքսիության», այլ խոր կոմպլեքսի նշան ա,
5. սիրած աղջկան հավատարիմ լինելը սեքսի հետ շատ քիչ կապ ունի իրականում...
Ջենտլմեն եղեք էլի մի քիչ, մի պստիկ: Ձեզ ո՛չ փողը, ո՛չ իշխանությունը, ո՛չ ունեցվածքը էդքան ապագա չեն, ինչքան ձեզ սիրող, ձեզ միշտ հիացած աչքերով նայող կինը` ձեր կողքին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել