Բազմիցս նշել եմ աղջիկների «վատ» սովորությունների, կոմպլեքսների և սահմանափակ ուղեղի տեր լինելու փաստի մասին: Այս անգամ խոսքը կգնա տղաների մասին` հատկապես էն կերպարների, ովքեր կազմում են հոծ զանգված նմանների քանակով: Կառանձնացվեն այն հատկանիշներն ու կոմպլեքսները, որոնք ունեն նաև նրանք, ում մասին իրականում մենք բոլորս բավականին լավ կարծիքի ենք, բայց այդ գծերն իրենց խանգարում են: Վստահ եմ՝ շատ ծանոթների կհիշեք կարդալիս:
1. Նրանք աղջիկների շրջանում հայտնի են որպես «ԱՐՋՈԻԿ»։ Բայց էս արջուկը սիրում ա ոչ թե մեղր, այլ շաուրմա, քյաբաբ, խորոված, պիցցա..... հատկապես շաուրմա: Իրենք, որպես կանոն, լինում են շատ բարի, ջիգյարով, հասնող, հումորով ժողովուրդ: Ինչպես նաև շատ են գլուխ գովում, հպարտանում են սեփական փորի եռանիշ տրամագծով, իմպուլսիվ են և էմոցիոնալ, հաա ու շատ են խոսում: Ու չնայած կյանքում ոչ մի գիրք չեն կարդացել ու ունեն հետաքրքրությունների նեղ շրջանակ, իրենց հետ հետաքրքիր ա անցնում ժամանակը: Ըստ ատեստատ-դիպլոմի՝ ինքը մոզգ ա, բայց ինքը խուսափում ա ռուսերեն կամ անգլերեն շփվելուց, գիտի մի երկու պատմական փաստ ու մի երկու աշխարհագրական կետ ու ցանկացած առիթի դեպքում անպայման դեմոնստրացիա ա անում: Չնայած ցածր ինտելեկտի մակարդակին` իրենք անպայման ուզում են, որ իրենց կինը լինի շատ կարդացած-զարգացած, եփող-թափող, տղա երեխա ունեցող (չնայած մեկ ա՝ շաուրմայից էն կողմ աշխարհ չկա իրանց համար), ավանդական մտածելակերպի տեր, ամենակարևորը՝ համեստ, ընԳեր ջան, ու կյանքում տնից դուրս չեկած հեզաճկուն նաիրյան աղջիկ: Ու հենց հանդիպում են վերոնշյալ ինտելիգենտ աղջկան, անպայման սիրահարվում են: Ու ըդտեղ սկսվում են արջուկի թունդ սիրահարված ժամանակները: Արջուկը սկսում ա լսել սիրտ քրքրող, հուզառատ ռաբիս երգեր. տանը, դրսում, մեքենայի մեջ, ընկերոջ մեքենայի մեջ, ու անգամ եթե ձև չկա միացնելու իր երգերը, ինքը մեկումեջ արտահայտում ա ներսում կուտակված հույզերը ռաբիսի սեփական отрывок-ով, որտեղ հաճախ կարելի ա հանդիպել սիրելիս, քո սիրով, սիրում եմ քեզ, ետ արի, սեր, մի երազ, յար, քեզ համար, մեկ-մեկ էլ՝ dolya vorovskaya, Yerevan, Հայաստան աշխարհ բառերը.... Մոռանում ա նույնիսկ շաուրմայի մասին.......... 4 օր: Ու սենց իր ողջ շրջապատը գլխի ա ընկնում, որ արջուկը սիրահավել ա, բայց ոչ մեկ բանի տեղ չի դնում, որովհետև սովոր են, որ ինքը մի քանի ամիսը մեկը տենց գժվում ա մեկի համար ու որոշում ա, որ անպայման պիտի հասնի էդ աղջկան: Ու անկախ նրանից՝ ստացվում ա հասնել, թե՝ չէ, նրա զգացմունքերն ապրում են շատ կարճ: Այնուամենայնիվ, իրենք ռոմանտիկ են, ու թեև ռոմանտիկ լինելը հակասում ա քյառթական օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին կետին, իրենք մեկ ա՝ կատարում են ռոմանտիկ քայլեր և շատ հաճախ հրապարակային: Ուշադիր են, հուսալի, ոչ քձիպ.... Մի խոսքով՝ շատ աղջիկների համար իդեալ և հովանավոր:
2. «Լուրջ» տղաներ: Չխառնել չոլկով, սև հագնող, ճշտին մեռած լրջերի հետ Տվյալ նկարագրության ժամանակ ես հնարավորինս քիչ եմ ջրիկացել, ախր ո՞նց կարելի ա, լուրջ մարդը կարող ա ճիշտ չհասկանար non-ծանԴր բնութագիրը: Թե ինքն ինչ կենդանի ա հիշեցնում, թողնում եմ ձեզ: Ինձ համար տարբերակները շատ են՝ քամելեոն, գայլ, կոբրա, վագր, արծիվ, կոկորդիլոս, ցուլ, բվեճ, даже սկունս, եթե բուրումնավետ ա համ էլ։))) Էս մարդկանց պահելաձևի գլխավոր տարրը «լրջությունն» ա: Կապ չունի՝ 19 տարեկան են, թե 36, կարևորը լուրջ լինելն ա: Չեն պարում քեֆերի ժամանակ, հայացքով սաստում են ցանցառ ընկերներին, սոցիալական ցանցերում ակտիվ չեն, սակայն ունեն ինտերնետ-կախվածություն, օրը ոնց էլ չէ մի քանի անգամ մտնում են իրենց էջերը, ծանոթության նախընտրելի վայրը հենց ինտերնետն ա, ունի «like»-ի կոմպլեքս. էս լրիվ առանձին թեմա ա, սիրում ա ուրախանալ աղջիկների դեբիլության վրա, ճաշակով ա հագուստի և ֆիլմերի հարցում, զուսպ ա և հավասարակշռված: Ինչ ա ենթադրում այս սուբյեկտիվ լրջությունը.
ա) Քչախոս ա
Սա խանգարում ա աղջկա հետ ծանոթանալիս, բայց պետք ա նշել, որ իրենք խելացի են լինում որպես կանոն, ու իրանց տեքստերը բովանդակալից են ու խորիմաստ: Իմիջայլոց, ինքն ունի շատ լավ հումորի զգացում` ասել է թե сарказм, բայց իրա կատակները միջին ուղեղի տեր աղջիկները չեն հասկանում: Մի խոսքով, եթե ինքը լինում ա սիմպո կամ հարուստ, ուրեմն աղջիկների մոտ успех ունենում ա, եթե չէ` չէ:
բ) 0% ռոմանտիզմ
Ինքը չի օգտագործում «կյանքս, արևս» ու նման արտահայտություններ, հազարից մեկ՝ «մռութ» կամ «սիրուն ջան», չի արել սիրո խոստովանություններ մանկապարտեզից կամ դպրոցից էս կողմ, չի սիրում սենտիմենտալ պահեր, համենայն դեպս տենց ա պահում իրեն, բայց ի տարբերություն արջուկի` ինքը եթե սիրում ա մեկին, то это надолго։
գ) Զգուշավորություն...
Լրջոն շատ ուշադիր մարդ ա իրականում, բայց կյանքում ցույց չի տալիս: Ինքը որ մարդ ա տեսնում, էդ մի քանի վայրկյանների ընթացքում հասցնում ա ռենտգեն անի ու մտապահի շատ դետալներ: Շաատ ջոկող ա, իր հետ կարելի ա խոսալ ենթատեքստերով, նամյոկներով ու անել ոչ ստանդարտ կատակներ: Բայց լրջոն զգուշանում ա խելացի ու ջոկող աղջիկներից, որովհետև էդ աղջիկների մոտ ինքը կորցնում ա իրա հիմնական շարմն ու պրիվիլեգիան` սրամտությունը:
դ) Ինքնուրույն ա, բայց ոչ ինքնահաստատված
Երկար ժամանակ ա, որ ինքն աշխատում ա, կախյալ վիճակում չի ոչ մեկից, ու անգամ ֆինանսական դժվար կրիզիսի ժամանակ ինքը քիչ ա բողոքում ու նույն օրինակով էլ հաջողությունների դեպքում գլուխ չի գովում: Էմոցիոնալ առումով նույնպես կախված չի ոչ մեկից: Թե ինչ հոգեվիճակում ա ինքը, դժվար ա հասկանալ նույնիսկ շատ մտերիմ մարդկանց համար, որովհետև ինքն անդավաճան ա սեփական սկզբունքին` մաքսիմալ հեռու պահել բոլորին իր անձնական ու գործնական կյանքից: Դրա համար ինքը միշտ մենակ ա զգում իրեն: Իր մոտ չի ստացվում ինքնահաստատվել, որովհետև ինքը չի ինքնարտահայտվում ոչ մի միջոցով, քանի որ էդ դեպքում ինքը դուրս կգա իր կողմից կերտած լուրջ տղու կերպարից: Չէ, ինքը չի վախում, թե ինչ կասեն մարդիկ, ինքը վախում ա, որ կշեղվի իր ընտրած ձևաչափից: Մտածում ա, որ ինքն ազատ ա, չի ընկնում ավանդական հայկական նորմերի հետևից, բայց մեկ ա՝ իրա կոմպլեքսը չի թողնում, որ ինքն իսկականից ազատ լինի: Ինչպես նաև ինքը հեռու ա լինում արվեստի ցանկացած տեսակից, որովհետև չի ուզում և չի կարողանում դրսևորվել:
ե) Փակբերան ա
Քննարկումներից խուսափում ա, միշտ տալիս ա նենց պատասխաններ, որոնցից կարելի ա հասկանալ..... բան էլ չի կարելի հասկանալ.... Ինքը կյանքում հա կամ չէ չի ասում, դա օրինաչություն ա... Եթե կռուտիտը совсем չի ստացվում, էդ դեպքում ինքը լռում ա.... կամ կորում, թռնում.... նայած ում հետ երբ ոնց... depends on the situation.
զ) Մեծամտություն
Հաշվի առնելով իր կերպարի ունիկալ ու լուրջ լինելը՝ ինքը դառնում ա сам себе Ապոլլոն: «Աղջիկն ո՞վ ա, որ իր հետևից ընգնես, ախպեր»..... Շատ հաճախ ա սույն միտքն ասում բարձրաձայն կամ մտքում... երբ հերթը հասնում ա վճռականություն ցույցաբերելուն: Իրականում դա ասվում ա էն դեպքերում, երբ զգում ա, որ էդ աղջիկն էլ առանձնապես հմայված չի իրա նման «Ապոլլոնչոյով»։
3. «Խփնված»
Իրանք շեղված են լինում`
ա) Տեխնոլոգիաների, մասնավորապես Apple-ի վրա: Կյանքի նպատակները կազմվում են ըստ թազա Iphone-ի թողարկման: Հետևաբար իր էջում կան լիքը selfie-ներ, Iphone-ով հայելու դիմաց, check-in-ներ, feelings... Iphone-ի և հայելու կոմբինացիան ունի կախարդական էֆեկտ շրթունքներն ուռացնելու, так что, ինքը մեղավոր չի, մեղավորը կոմբինացիան ա, Տարօրինակ ա, բայց ունի ուղիղ ориентация, չնայած ի՞նչ իմանաս... Ինքնահավան են ու թիթիզ... Սիրում են, որ իրանց ուծյուկ-մուծյուկ բաներ են ասում։
բ) Կինոների, սերիալների (ոչ հայկական) վրա... Եթե կա новинка, ուրեմն պետք ա անպայման նայել, հիմնականում ֆանտաստիկա ա սիրում, боевик, ужас, комедия, մեկ-մեկ էլ տանը թաքուն ռոմանտիկ` ասել իրենց «տխուր» կինոներ ա նայում, օր.` Три метра над уровнем неба: Ծանոթանում ա միանգամից մի քանի աղջկա հետ, որ կինոյի օրն իրեն չքցեն, մեկը եթե չգա, մյուսի հետ գնա: Երազում ա լինել Vin Diesel-ի նման մուսկուլիստի տղա ու տենց կայծեր անող, երազում ա Մոնիկա Բելուչիին, Անջելինա Ջոլիին ու մի քանի հատ էլ հայտնի блондинка-ների, բայց իր բոլոր ընկերուհիներն ընտրվում են «Շիկեր»-ի level-ի... Ինչի՞։ Որովհետև տղեն ինքը ռեալ ա գնահատում սեփական շանսերը, երազում ա նաև Bruce Lee-ի պես տռճիկ տա...... Հոգու խորքում երկրպագում ա Harry Potter-ին: Իր էջում գերիշխում են Al Pacino-ի նկարները և ցիտատները Godfather, Scarface ֆիլմերից:
գ) Սպորտի վրա։ Լավագուն կոմպլիմենտն իրենց համար այն կոմպլիմենտն ա, որը փառաբանում ա բիցեպսի մեծությունն ու հզորությունը: Հենց էլ բան չի ունենում ասելու, պատմում ա շատ հին տափակ անեկդոտ կամ ասում ա «Արի ձեռի ուժ կպնենք»... Էս կերպարի մասին ավելի ամփոփ կարելի ա հանդիպել Павел Воля–ի կատարմամբ։ էլ չխորանամ....
դ) Սեքսի հողի վրա.... Իրենց համար կապ չունի՝ երբ, որտեղ, ում հետ, лижбо լինի իգական սեռի: Իրանց friends list-ի 50%-ն անբարոյական աղջիկներ են, մի խոսքով զզվել բառն իրենց համար չի: Միակ «գիրքը», որ իրենք կյանքում թերթել են, էդ եղել ա խուժան ժուռնալը: Պաթոլոգիկ բնույթ ա սա կրում, բայց իրենք իրենց համարում են «մաչո», ու էս մաչոն մի օր սիրահարվում կամ հանգամանքների բերումով ամուսնանում ա իր սիրածներից մեկի հետ (ամենագեշի):
Այ սենց տխրահռչակ ավարտ ա ունենում մաչոյի պատմությունը:
ե) Սովորելու վրա... Կապ չունի՝ ինքը ինժեներ ա, իրավաբան, բժիշկ, տնտեսագետ, թե ծրագրավորող՝ պրոֆեսիոնալ ա, խելացի, կարիերիստ... Մանկապարտեզից սկսած՝ եղել ա գերազանցիկ: Հիմնականում գրանցված չի լինում ոչ մի տեղ, mail agent ունի մենակ: Իրենց հետ հետաքրքիր ա մենակ սկզբի 6 րոպեն, հետո հոգնացնում ա տերմիններով հագեցած իրա խոսքը: Ինքն էլ էդ գիտի, դրա համար չի ծանոթանում աղջիկների հետ, համ էլ ինքը դեռ սիրում ա Նարինեին, 4-6-րդ դասարաններում իրար կողք են նստել, միակը, ում թողել ա՝ իրանից արտագրի։ Իմիջայլոց, ինքը պատրաստվում ա Նարինեին առաջարկություն անել աշնանը..... 2019 թվի:
4. «Նեյտրալիտետ»... Արդեն պարզ ա, որ իրա приоритет-ն ա մնալ նեյտրալ ցանկացած իրավիճակում: Էս մարդու հետ կապված ամենաբարդ բանն իրեն կոնֆլիկտի մեջ ներքաշելն ա: Ինքն ունի շատ ընդհանրություններ լրջի հետ, բայց չունի լրջի ինքնավստահությունը, սրամտությունն ու խարիզման: Եթե լուրջը զգուշավոր ա, որովհետև իրա բնույթն ա տենց, նեյտրալը զգուշավոր ա, որովհետև վախենում ա հասարակության կարծիքից: Ինքն ապրում ա հետևյալ рутина-ով` առավոտ զարթնել, գնալ գործի, մինչև 6-ը, 7-ը ձանձրանալ ու լսել կանացի բամբասանք ու քննարկումներ, 6-ին զանգը տալիս ա, «սումկեն» գցում ա ուսին, գնում տուն, կոմպը գրկում ու սկսում գրվել, գրվել մինչև գա բաբայի ժամը.... Շփման նախընտրելի տարբերակը գրվելն ա, որովհետև ինքն իրեն տենց ավելի վստահ ու գրավիչ ա զգում: Մեկումեջ, հատկապես քնելուց առաջ ինքն էլ ա գիտակցում, որ սենց էլ չի լինի, ինչ-որ բան պետք ա փոխել, բայց առավոտը զարթնում ա ու էլի նույն հաջորդականությամբ շարունակվում ա ամեն ինչ: Իրենք ոչ մի հարցում ձեռնարկող չեն լինում ոչ հարաբերությունների, ոչ բիզնեսի` չնայած շատ են ուզում ունենալ, բայց հենց հիշում են, որ կարող ա չստացվի իրա մոտ հաջողություն ունենալ, տեղում հետ են կանգնում էդ գաղափարից: Իրենց մոտ գլխավոր կոմպլեքսը սա ա՝ the fear to fail։ Ամենավախենալու բանն իր համար էդ տնեցիքի կամ ընկերների կողմից «Բա որ ասում էի՞, քեզ պետք է՞ր» արտահայտությունն ա... Դրա համար ինքն ի՞նչ ա անում։ Ճիշտ ա` ոչ մի բան.... Մարդիկ գրեթե չեն քննադատում ու չարախոսում նրանց, ովքեր չեն անում ոչ մի բան: Հետևաբար նեյտրալն իր ճիշտ տեղում ա, իր մասին համարյա բոլորը լավ կարծիքի են: Էլ իզուր տեղն ինչի՞ ռիսկի դիմի, անի սխալներ ու դառնա քննարկման թեմա... Վախենալու ա, վույյ, իրա մասին փիս–փիս բաներ կասեն, սխալ որակումներ կտան, неудачник-ի համբավ կունենա, վայ էլ ո՞նց կլիներ.... Նեյտրալի մյուս գիծը՝ Discourage ա անում իր շրջապատի էն մարդկանց, ովքեր փորձում են մի բան փոխեն.... Ներքուստ նախանձ կամ հակակրանք ունի վճռական ու կամային մարդկանց հանդեպ: Իրենց որ լսես, Հայաստանում ոչ մի բիզնես չի աշխատում, ստեղ չես կարա հաջողություն ունենաս, եթե չկան անհրաժեշտ ռեսուրսներ` մեջք, փող, պաշտոն: Համաձայն եմ, Հայաստանում իրոք շատ բարդ ա առանց վերոնշյալ ռեսուրսների, բայց անհնար չի, ու բացի Հայաստանից՝ աշխարհում կան դեռ մոտավորապես 200 երկրներ, որտեղ հնարավոր ա փորձել ու հաջողության հասնել: Մեկումեջ հանդիպում ա աղջիկների հետ, բայց особой популярностью не пользуется... Լուրջ հարաբերություններ չի ունենում, բայց էլի նույն անալոգն ա` ուզում ա, որովհետև իրա թայերը վաղուց ունեն կին, երեխեք, տուն ու даже շուն: Էս պարագայում ի հայտ ա գալիս իր նույն կոմպլեքսը... Մեկի տեսքն ա թերի, մյուսի` խելքը, 3-րդը դատարկ ա, 4-րդը՝ խակ, 5-ը՝ պրիմիտիվ... Ասեմ՝ կարար լավ սկեսուր լիներ.... Ինքն ուզում ա շատ շքեղ, խելացի, հետաքրքիր, յուրօրինակ մեկին, հետո հիշում ա, որ տենց աղջկա ուշադրության արժանանալու համար պետք են էլի էն ռեսուրսները` մեջք, փող, պաշտոն.... Ու ինքն ի՞նչ ա անում էս դեպքում. ճիշտ ա՝ ՈՉ ՄԻ ԲԱՆ: Չգիտես ինչի, իրենք մենակ վստահ են իրենց արտաքինի հարցում, որ կարող են նվաճել յուրաքանյուր աղջկա սիրտ, չնայած ունենում են բավականին հայկական ավանդական ստանդարտ տվյալներ` միջին բոյ, միջին կառուցվածք, սևուկ-մևուկ, գեշո չի, բայց դե էն երգը՝ «О боже какой мужчина», հաստատ իր մասին չի: Քանի որ իրենք հանդուրժող են, իրենց հետ կարելի ա երկար զրուցել, նաև կիսվել, իրենք համ էլ վստահելի են, порядочный, լինում են լավ ընկեր, բայց ոչ ավելին...
5. «Սկուպիրձյա», նույն ինքը `скупой, քձիպ, կոպեկի մեռած
Սովետի ժամանակ առանձնապես տեղ չկար փող ծախսելու, մարդիկ ինչ էին անում, հավաքում էին, սկուպն ապրում ա նույն սոցիալիստական կենսառիթմով՝ անկախ նրանից, որ թվականի ծնված ա: Սկուպին կարելի շատ հեշտ ճանաչել հեռվից առաջին հայացքից. ինքը երբեք չի կրում աքսեսուարներ, (для него это пустая трата денег, зачем покупать наручные часы если телефон и так показывает точное время), սկուպը չի օգտագործում նաև perfume, եթե մաքրասեր ա, ուրեմն փրկված եք, այլապես ձեզ սպասվում են սուր զգացողություններ, որոնք կհիշեցնեն ձեզ ձեր կյանքում եղած բոլոր հանդերձարանները, գետնանցումները և շոգ եղանակին չօդափոխվող երթուղայինները: Սկուպը չի սիրում կաֆեներ, հավաքույթներ, քեֆեր, party-ներ, կինո, խանութ, թատրոն փոխարենը սիրում ա այգիներ` նստարան, ճոճանակ, ակցիաներ, երբ կետչուպը 540 դրամից իջնում ա 290, ընկերոջ սիգարետներ, տնտեսող լամպեր, հրավիրատոմսեր, խնայող գազի կաթսաներ, Yerevan Mall-ի բացումը, բենզինի տալոններ և իրենց տան մոտակայքում գտնվող մթերայինը, որտեղ արձանագրել ա սմետանի նվազագույն գինը տարածաշրջանում: Սկուպն ասում ա, որ ինքը չի գնում տենց տեղեր, որովհետև լավ չի զգում իրան նման աղմկոտ վայրերում (էդ որ մի սկուպն ա իրեն լավ զգում վայրերում, որտեղ պետք ա փող ծախսի, որ ինքը լավ զգար): Էս վատ բնավորությունը քաչալ գլուխ չի էլի, որ պարիկ դնես՝ չերևա, մարդիկ դա նկատում են, ու իրա համար էլ ա նորմալ դառել ընկերների կատակները: Առաջ նեղվում էր, ասում էր՝ «Ես ձեր նման անուղեղ չեմ, ես էկոնոմիա եմ ուղղակի անում» հիմա հենց լսում ա «մուֆտ», խելոք արձագանքում ա... Հարմարվել ա: Բոլոր նրանք, ովքեր ծախսելուց առաջ երկար չեն մտածում, իր համար бессовестные люди, մինչև մի օր էս մարդիկ իրեն մի բան են հյուրասիրում կամ օգտակար լինում նենց մի հարցում, որից հետ սկուպին հաջողվում ա հասցնել տնտեսման ցուցանիշն աննախադեպ բարձր նիշի։ էդ օրվանից իրենք դառնում են бессовестные, святые люди. Ինքն ատում ա մարդկանց, ովքեր ապրում են a la luxury, սկուպի համար ամսական բրիտվա-օճառ-ատամի պաստան արդեն luxury ա, մի բան էլ ավել: Չնայած որ սկուպն արդեն բավականին կլորիկ գումար ունի տնտեսած, ընկերները, նույնիսկ տնեցիք ռիսկ չեն անում պարտքով ուզեն, որովհետև 99%-ով մերժելու ա... Իրա նպատակն էդ գումարի հետ կապված ավելի լուրջ ա. երազում ա սեփական բնակարան ձեռք բերել, որ ամուսնանա, հանգիստ առանձին ապրեն...... Չէ՜, չէ, որ վարձով տա ու հավելյալ տնտեսելու ենթակա պասիվ եկամուտ ունենա: Սկուպի համար բոլոր տեսքով աղջիկները ֆիֆочка են, իրա համար կարևորը հոգու գեղեցկությունն ա, դրա համար ոչ շոր ա պետք, ոչ կոսմետիկա.... Եթե դուք սկուպի հետ առաջին անգամ եք հանդիպել, ապա հնարավոր ա մինչև հաշիվը փակելու պահը գլխի չընկնեք, թե ով ա ձեր դիմաց նստած: Երբ սկուպը տեսնում ա հաշվի թիվը, դուք կարող եք նկատել նրա՝ բարդ հանրահաշվական ալգորիթմ լուծող դեմքի արտահայտությունը, ինքը ոչ մի կերպ չի կարողանում հասկանա՝ ինչի ա 140 դրամ ավել էկել: Հանկարծ սկուպիկն ահ է կտրում` նշմարելով, որ դրամապանակում մանր չունի, այդ պահին նրա հայացքում կարելի ա կարդալ «Միգուցե կիսովի՞ փակենք», ու ինքը որոշում ա նամյոկ անի` խոսքի մեջ անելով հետևյալ ֆրազան. «Գիտե՞ս՝ Եվրապայում пополам են հաշիվը փակում», ու եթե իրա բախտը բերի, դուք գլխի կընկնեք արագ ու կառաջարկեք ամբողջը տալ, բայց եթե իր դուրը շաատ եք եկել, հնարավոր ա առաջին հանդիպմանը չընդունի, սակայն երկրորդից ոչ մի շռայլություններ իր հաշվին` only пополам. Бедный скупой скупи ինքը դեռ չգիտի, որ երկրորդ հանդիպումը չի կայանալու....
6.«Քսմստրուկ»
էս քսմստրուկներից կա ցանկացած հիմնարկում, օֆիսում, «պասպորտ-ստոլում», «պոլիկլինիկայում», ԺԵԿում ու բեսեդկայում: Քսմստրուկի գլխավոր միսիան քսվել, ստրկվելուց հետո ինֆորմացիայի ձեռքեբերումն ա, որ հասցնի վերևներին ու очок հավաքի: Պաշտոնի բարձրացման նպատակով ձգտում է ամուսնական կապ հաստատել շեֆի ոչ այնքան հմայիչ աղջկա հետ, պաշտոնի բարձրացման համար ինքը հեչ դեմ չի լինի ամուսնանալ շեֆի տատու քրոջ հետ, հիմա ոնց կստացվի: Շեֆն իր համար ոչ միայն ղեկավար է, այլ նաև авторитет, սենսեյ, дедհասան, տերհայր, զորավիգ, բարերար և նեցուկ շեֆի կաբինետի շրջակայքում և դրա սահմաններում, իսկ շեֆի ականջից հեռու` շեֆը շատ подлый գյադա ա: Banbas party-ների (բանբասանքների ու сплетня-ների) մոլի սիրահար ա: Երազում ա դառնալ շեֆաց շեֆի (հիմնադիր տնօրենի) top ստրուկը: Առանձնահատուկ բերկրանք է ապրում, երբ իր վրա ձայն են բարձրացնում, գոռում, հայհոյում, ենթարկում փորձարկումների: Կատարում է Palmolive ընկերության ապրանքների մեծածախ գնումներ, հանդիսանում է մշտական հաճախորդ: