Վերջերս ուշագրավ մի բան իմացա. դերասանուհի Մարիամ Մելիքյանը հմտորեն խաբել է ամբողջ ազգին ու ասել, թե ամուսնացել է Անգլիայում բնակվող հայ երիտասարդի հետ, ում անունը Գոռ է։ Պարզվում է՝ Մարիամն իրականում ամուսնացել է թուրքի հետ և բնակության է մեկնել ոչ թե Լոնդոն, այլ Ստամբուլ։

Երբ Թուրքիայում բնակվող  հայ ընկերներիցս մեկն ասաց, որ Մարիամն իրականում այնտեղ է ապրում, ու մի քանի անգամ նրան տեսել է ամուսնու հետ, մի պահ ապշեցի. այդ դեպքում ինչո՞ւ էր բոլորին խաբում։ Եթե չէր ուզում ասել, որ թուրքի հետ է ամուսնացել, կարող էր ուղղակի փակ պահել անձնական կյանքը և ոչ մի հարցազրույց չտալ, լուսանկար չտրամադրել, ոչ թե ստերի շարան կազմել։ Երբ նրան պետք է, կարողանում է խույս տալ լրատվամիջոցներից, վառ օրինակը նրա սկանդալային լուսանկարների տարածումից հետո լրատվամիջոցների տեսադաշտից անհետանալն ու մեկնաբանություն չտալն է։

Սկսեցի փորփրել Մարիամի էջը, հարցազրույցները, որոնք ևս շատ բան պատմեցին... Մարիամի էջում չգտա ոչ մի լուսանկար Լոնդոնից։ Ամեն քայլափոխից նկար հրապարակող Մարիամը Լոնդոնում ոչ մի տեսարժան վայր «չի հավանել»։) Նրա հրապարակած բոլոր լուսանկարները նեյտրալ տեղերում են արված՝ հիմնականում փակ տարածքներում։ Այս ամիսներին Մարիամը 2 լուսանկար է հրապարակել  դրսից, սակայն այնպիսի ռակուրսով, որ չի զգացվում, թե որտեղ է։

Իր հարսանիքի օրը Մարիամը թույլ չէր տվել, որ որևէ լրատվամիջոց ներկա լինի խնջույքին՝ պատճառաբանելով, որ ամուսնու հարազատները սովոր չեն տեսախցիկների և խնդրել են առանց մամուլի կազմակերպել հարսանիքը։ Բոլոր լրատվամիջոցներին Մարիամն ինքն էր լուսանկարներ տրամադրել։

Մարիամն ու Գոռը եկեղեցով չեն ամուսնացել, ինչն այս դեպքում բացատրելի է, որովհետև եկեղեցով ամուսնանալու դեպքում ամուսինը պետք է կրոնափոխ լիներ։ Իր հարցազրույցներից մեկում Մարիամն ասել է. «Քանի որ մեր ընկերներից շատերն արտերկրում են, փեսացուս էլ Անգլիայի քաղաքացի է, ևս մի հարսանիք կանենք, որը հավանաբար Անգլիայում կկայանա: Եկեղեցի և ԶԱԳՍ կգնանք մեր երկրորդ հարսանիքին»։ Իր երևանյան հարսանիքից մեծ քանակությամբ լուսանկարներ տարածած Մարիամը, սակայն, մինչ օրս ոչ մի լուսանկար չի հրապարակել իր երկրորդ հարսանիքից, որը հայտնի չէ՝ եղել է, թե՝ ոչ։

Մարիամը նշանվեց Թուրքիայից Հայաստան վերադառնալուց մոտ 10 օր անց։ Նա մեկնել էր Թուրքիա հանգստանալու և վերադառնալուց հետո մեծ ոգևորությամբ էր խոսում Թուրքիայում անցկացրած օրերի մասին։ Չի բացառվում, որ Մարիամը հենց այս ճամփորդության ժամանակ է ծանոթացել ազգությամբ թուրք ամուսնու հետ, քանի որ իր հարցազրույցներից մեկում ասել է, որ Գոռն իրեն ամուսնության առաջարկ է արել հենց առաջին հանդիպման ժամանակ։

Մարիամը ոչ մի տեղ չի նշում ամուսնու ազգանունը։ Նրա բազմաթիվ հարցազրույցներից և ոչ մեկում այդպես էլ հնարավոր չէ գտնել նրա ամուսնու ազգանունը, թեև զույգերի մասին գրելիս լրատվամիջոցները գրում են հայտնի մարդու կողակցի անունը և ազգանունը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Մարիամը սխալ է ներկայացրել նաև ամուսնու անունը։ 

Էլ չեմ ասում, որ ի սկզբանե բոլորը քննարկում էին Մարիամի ամուսնու արտաքին տեսքը, ով ընդհանրապես նման չէ հայի, թեկուզ Անգլիայում մեծացած հայի։ Հիմա արդեն հասկանալի է, թե ինչու։

Մի բան արդեն պարզ է՝ երիտասարդն ազգությամբ թուրք է, ով գործարարությամբ է զբաղվում Ստամբուլում և ով ոչ մի հայերեն բառ չգիտի, ու այդ պատճառով է, որ նրա խոսքը որևէ մեկս երբեք չենք լսել ու չգիտենք նրա ազգանունը։ Հայտնի է, որ երիտասարդը հարուստ գործարար ընտանիքից է, ինչը հավանաբար շատ է գրավել Մարիամին, ու նա աչք է փակել տղայի ազգության վրա։ Հայտնի է, որ նա կապ ունի Ստամբուլում «Gucci» խանութների ցանցի հետ ու նրանցից մի քանիսի ղեկավարումն անձամբ է իրականացնում։

Արդեն պարզ է նաև Մարիամ Մելիքյանի՝ եթերը հանկարծակի լքելու պատճառը։ Խոսակցությունենր կան, որ թուրքի հետ ամուսնությունն է եղել պատճառը, որ հեռուստաընկերությունները հրաժարվել են նրա հետ համագործակցությունը շարունակել։ Ավելորդ աղմուկ՝ այն էլ այդպիսի, ոչ մի հեռուստաընկերության պետք չէ։

Ի հավելումն այս ամենի ասեմ, որ խոսել եմ անթրոպոլոգիայի մասնագետի հետ, ով, ուսումնասիրելով նկարները, հետևյալ բանն ասաց. «Իհարկե մասնագետները զուտ նկարների հիման վրա վերջնական գնահատական չեն տալիս, ու ինձ նաև ռենտգեն լուսանկարներ են անհրաժեշտ, բայց մեծ հավանականությամբ կարող եմ ասել, որ այս մարդու գանգի ձևը հայկական չէ։ Ազգությամբ հայերի մեջ նման գանգատուփ չի հանդիպում։ Մեծ հավանականությամբ նա թյուրքական որևէ էթնիկ խմբից է սերում։ Ուշադրություն դարձրեք գանգի ձևին, որը սրանում է վերևի մասում։ Սա խիստ բնորոշ է թյուրքերին»։ Ձախ նկարում պատկերված է թյուրքական էթնիկ խմբի ներկայացուցիչ, աջ նկարում Մարիամ Մելիքյանի ամուսինն է։

Անհամբերությամբ սպասելու եմ Մարիամի արդարացումներին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել