Այսինչը կարող է դատական կարգով պահանջել Թուրքիայից իրեն պատկանող գույքը, Անթիլիասը կարող է, Էջմիածինը կարող է, այս կազմակերպությունը կարող է: Ըստ իս՝ այդ ամենն այնքան ժամանակ են անիրական, քանի դեռ չենք հասկացել մի պարզ բան. Հայաստանի Հանրապետությունը պետք է պահանջի, և ըստ օրենքի՝ հենց Հայկական պետությունը պետք է ետ վերադարձնի կրոնական, քաղաքական, հասարակական կազմակերպություններին և ֆիզիկական անձանց նախկինում իրենց և իրենց իրավանախորդներին պատկանող անշարժ գույքը: Պետք է բոլոր ազգային ռեսուրսները կենտրոնացնել Արևմտյան Հայաստանի և Արևելյան Հայաստանի թուրքական պետության կողմից օկուպացված տարածքներում, Եռագույն բարձրացնելու, ՀՀ տարածք ներառելու սրբազան գործում: Եթե անգամ Թուրքիան ետ վերադարձնի անհատներին և կազմակերպություններին ժառանգության իրավունքով պատկանող գույքը, ապա չկա չնչին երաշխիք, որ վաղը կրկին թուրքերը թուրքական պետության հրամանով կամ թողտվությամբ տերերին չեն սպանի, կրկին չեն խլի գույքը. ինչպես գիտենք՝ այն ժամանակներում ևս այդ գույքը թուրքական պետության իրավասության տակ էր, տեսանք՝ ինչ եղավ: Մի խոսքով, Հայոց աշխարհի աշխարհագրական տարածքում հային պատկանող գույքի, գույքի տիրոջ անվտանգության ամենաիրական երաշխավորը պետք է և կարող է լինել միայն Հայկական պետությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/453199151528382?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել