Esem.am-ը գրում է.
«Սպանել 15 րոպեում» ֆիլմի մասին ESem.am-ը պատմել է: Ֆիլմի գլխավոր դերակատարներից է նաև սերիալային դերասանուհի, մանեքենուհի Շուշան Երիցյանը: ESem.am-ը Շուշանից պարզել է, թե ինչպես է առաջին անգամ հայտնվել գեղարվեստական ֆիլմում և ինչ դերով է հանդես եկել:
«Սպանել 15 րոպեում» ֆիլմում նկարահանվելու առաջարկը Շուշանն ստացել է ֆիլմի ռեժիսոր Նաիրի Հակոբյանի կողմից` անցած տարվա ամռանը: Ըստ Շուշանի` նկարահանումները տևել են մոտ մեկ տարի, քանի որ իրենք ամեն տեսարանի համար մանրակրկիտ աշխատել են:
Այս ֆիլմում Շուշանը մարմնավորել է հասարակ լրագրողուհու: «Իմ բարությամբ, անմեղ միամտությամբ գրավում եմ ամենահարուստ գործարարներից մեկի սիրտը: Կերպարս շատ սիրեցի: Ինձ հեգեհարազատ էր այն. այդ իսկ պատճառով իմ տեսակից շատ տարրեր եմ ներդրել»,- մանրամասնեց զրուցակիցս` որոշելով գաղտնի պահել, թե ինչպես է ավարտվում իր և գործարարի սիրո պատմությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ